USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին

22.11.2016, 17:05
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին, հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ–ները, հղում անելով Group-IB ընկերությանը, որը զբաղվում է կիբերհանցագործությունների և խարդախությունների կանխարգելմամբ և բացահայտմամբ, տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ միջազգային հանցավոր խումբն իրականացրել է մի շարք հեռահար կիբերգրոհների Ռուսաստանի և ԱՊՀ երկրների, այդ թվում` Հայաստանի բանկոմատների վրա։

«Այս պահի դրությամբ ՀՀ բանկային համակարգում նպանատիպ հարձակումների վերաբերյալ տեղեկություններ չկան, ինչը հաստատվել է ՀՀ ԿԲ համապատասխան մարմինների լրացուցիչ հարցումների արդյունքում», – նշվում է ԿԲ–ի տարածած հաղորդագրության մեջ։

ԿԲ–ից նաև նշել են, որ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկն իր ենթակայության և սպասարկման ոլորտում գտնվող համակարգերի անվտանգության ապահովման համար ներդրել է միջազգային լավագույն փորձը և տեխնոլոգիաները, ինչի շնորհիվ ԿԲ համակարգերը ունեն պաշտպանվածության բարձր մակարդակ:

Անվտանգության նկատառումներից ելնելով` ԿԲ–ն առաջարկում է քարտապաններին ևս մեկ անգամ ծանոթանալ բանկոմատներից և POS տերմինալներից օգտվելու անվտանգության կանոններին:–0–