USD
366.68
EUR
418.75
RUB
4.6568
GEL
139.5
2026 թ. հուլիսի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Հայաստանում սոցիալական ծառայությունները պետք է հասանելի լինեն առցանց ռեժիմով. ՀՀ վարչապետ

13.10.2016, 13:19
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարել է գործարկել սոցիալական ծառայությունների էլեկտրոնային դիմումի հնարավորություն։
Հայաստանում սոցիալական ծառայությունները պետք է հասանելի լինեն առցանց ռեժիմով. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարել է գործարկել սոցիալական ծառայությունների էլեկտրոնային դիմումի հնարավորություն։

Մասնավորապես, կառավարության ղեկավարի խոսքով, ծառայությունները հարկավոր է ավելի հասանելի դարձնել` հաշվի առնելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները:

Հարկավոր է առաջարկներ ներկայացնել երեխայի ծննդյան նպաստ ստանալու համար առցանց դիմելու հնարավորության մասին», - ասաց Կարապետյանը։

«Հարկավոր է նաև վերլուծել կենսաթոշակների և նպաստների նշանակման գործընթացները և դրանց օպտիմալացման առաջարկներ ներկայացնել», - ասաց Կարապետյանը: -0-