USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում ժամանակավորապես կդադարեցվի թվային հեռարձակումը

09.06.2017, 17:30
Հայաստանում թվային ցանցով հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է:
Հայաստանում ժամանակավորապես կդադարեցվի թվային հեռարձակումը

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./ԱՌԿԱ/. Հունիսի 12-ին թվային ցանցով հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ըստ հեռուստաընկերությունների հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցի, հունիսի 12-ին ժամը 01:00-07:00-ն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ:

Նշված ժամանակահատվածում թվային ցանցով հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է:

ՀՀ ԱԺ-ն 2015 թ.-ի դեկտեմբերի 18-ին փոփոխություններ և լրացումներ է ընդունել «Լիցենզավորման մասին», «Հեռուստատեսության և ռաիոի մասին» և հարակից մի շարք օրենքներում: Այդ փոփոխություններն ու լրացումները նախատեսում են Հայաստանում մասնավոր ընկերությունների թվային հեռարձակման շուկա դուրս գալու հնարավորությունը, ինչը կապված է թվային հեռարձակման ձևաչափին անցնելու հետ։

2015 թ.-ի նոյեմբերին ավարտվել է անալոգային հեռուստատեսությունից թվային հեռարձակմանն անցնելու գործընթացը` DVB-T2 առաջնակարգ չափանիշներով, «Ժնև 2006» միջազգային համաձայնագրին համապատասխան։

2016 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում թվային հեռարձակում իրականացնում է 25 հեռուստաընկերություն:

Հայաստանում արդեն ավարտված են թվային հեռարձակմանն անցումը, նախատեսվում է նաև մինչև 2018 հուլիս Հայաստանը անցում կկատարի թվային ռադիոհեռարձակման: –0–