Հաքերները համակարգիչները կոտրելու նոր տարբերակ են գտել
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Էլեկտրոնային ծխախոտի ներսում հատուկ սալիկները կարող են հանգեցնել նրան, որ համակարգիչներն այն ընկալեն որպես ստեղնաշար:
Ըստ Securitylab.ru-ի` Լոնդոնի BSides կոնֆերանսի ժամանակ տեղեկատվական անվտանգության փորձագետ Ռոս Բևինգթոնը (Ross Bevington) ցույց է տվել, թե ինչպես կարելի է էլեկտրոնային ծխախոտով կոտրել համակարգիչը: Նրա գրոհը դեռևս գործում է միայն ապակոդավորված համակարգերի վրա, սակայն այն կարելի է կատարելագործել և հարմարեցնել է կողավորվածների վրա, համոզված է Բևինգթոնը:
Էլեկտրոնային ծխախոտի միջոցով անձնական համակարգչի կոտրումը հիմնված է այն փաստի վրա, որ լիցքավորման սարքերը հաճախ միանում են ոչ թե էլեկտրական վարդակի, այլ համակարգչին` USB-ի միջոցով: Եթե ծխախոտի մեջ ներդնել հատուկ միկրոսխեմաներ, կարելի է համակարգչին «համոզել», որ դա ստեղնաշար է, և այն կսկսի կատարել սարքի ուղարկած բոլոր հրամանները: Գոյություն ունի նաև հարձակման այլ տարբերակ, որն առաջարկում է ծխախոտի փոխգործակցություն` թրաֆիկի հետ:
Բևինգթոնի նկարագրած մեթոդն իր թերություններն ունի: Օրինակ, ծխախոտը չի կարող իր մեջ տեղավորել շատ երկար ծածկագիր: Այդուհանդերձ, այդ թերությունը կարելի վերացնել ծխախոտի ձևափոխմամբ:
Շատ օգտատերեր արդեն զգացել հարձակումը և տեսանյութ են հրատարակել YouTube-ում: HackRead հրատարակության տեղադրած հոլովակում ցույց է տրվում, թե ինչպես էլեկտրոնային ծխախոտը միանում նոութբուքին, և համակարգը սկսում է կատարել կողմնակի հրամաններ: FourOctets կեղծանունով մեկին, ով նույնպես հարձակումը փորձարկողներից մեկն է, հաջողվել է ստիպել համակարգիչին ընկալել ծխախոտը որպես ստեղնաշար` գրելով 20 տողից պակաս տեքստ: -0-