USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

«ԱրմենՏելը» նվազեցնում է Ղարաբաղում ռոմինգի սակագները

04.04.2016, 15:27
«ԱրմենՏել» հեռահաղորդակցական ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) նվազեցրել է Ղարաբաղում ռոմինգի սակագինը:
«ԱրմենՏելը» նվազեցնում է Ղարաբաղում ռոմինգի սակագները
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» հեռահաղորդակցական ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) նվազեցրել է Ղարաբաղում ռոմինգի սակագինը,  երկուշաբթի տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից:

«2016թ. ապրիլի 2-ից սկսած` ԼՂՀ-ում (+374 97 ցանցում) ռոումինգում գտնվող Beeline բջջային կապի բաժանորդների համար կգործի խոսակցության մեկ րոպեի համար 5 դրամ միասնական սակագինը` բոլոր մուտքային և ելքային զանգերի և SMS հաղորդագրությունների համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ –0–