USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

«ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին

17.02.2017, 15:12
Հայաստանում «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին:  Ինչպես հաղորդում է ընկերչության մամուլի ծառայությունը, Պյատախինին պարգևատրել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Անդրեյ Պյատախինին խրաիուսել են կայուն զբաղվածություն ապահովելու, արժանապատիվ աշխատանքի և կորպորատիվ բարձր պատասխանատվության համար:

«Ես վստահ եմ, որ Հայաստանում Beeline-ի գործունեության՝ ի դեմս գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի նվիրված աշխատանքի գնահատումն էլ ավելի կնպաստի կազմակերպության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործունեության հետագա զարգացմանն` ի նպաստ Հայաստանի սոցիալ-տնտեսական բարելավման և կայունացման»: ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը հանձնելով շնորհակալագիրը նշեց,-

Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապեստյանին` իր աշխատանքին տրված բարձր գնահատականի համար` և ընդգծել է, որ այս մրցանակը Beeline-ի անձնակազմի ընդհանուր հաղթանակն է: 

Մեր աշխատակիցներից յուրաքանչյուրը, անկախ աշխատանքից կամ պաշտոնից, գիտակցում է իր պատասխանատվությունը հաճախորդների առջև և մենք անում հնարավոր ամեն ինչ, որպեսզի բոլորն զգան մեր սերն ու հոգատարությունը», նշել է նա։

Ընտրությունն իրականացվել է կայուն աշխատատեղեր և արժանապատիվ աշխատանք ապահովելու կորպորատիվ` սոցիալ պատասխանատվության ոլորտում ակտիվ գործունեության և երկրի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման մեջ ունեցած ներդրման համար:

Մասնավորապես, նշվել է Beeline-ի «Make your mark» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանում հաջողությամբ իրականացվել են երկու տասնյակից ավելի ծրագրեր՝ ուղղված աշխատաշուկայում երիտասարդների զբաղվածության խթանմանը, նրանց մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև դպրոցականների շրջանում ձեռնարկատիրական մտածելակերպի խթանմանը:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-