USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

«Կասպերսկու լաբորատորիան» կիբեռլրտեսության ցանց է հայտնաբերել 31 երկրում

11.02.2014, 13:30
«Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետները «Դիմակ» կիբեռլրտեսության գլոբալ ցանց են բացահայտել, որը գործում է առնվազն 2007 թվականից, ասվում է ընկերության հաղորդագրությունում։
«Կասպերսկու լաբորատորիան» կիբեռլրտեսության ցանց է հայտնաբերել 31 երկրում
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետները «Դիմակ» կիբեռլրտեսության գլոբալ ցանց են բացահայտել, որը գործում է առնվազն 2007 թվականից, ասվում է ընկերության հաղորդագրությունում։

Փորձագետները կարծում են, որ չարագործների գործողությունները, նախևառաջ, ուղղվել են պետական կազմակերպություններին, դիվանագիտական գրասենյակներին և դեսպանություններին, էներգետիկ և նավթագազային ընկերությունների, հետազոտական կազմակերպությունների և քաղաքական ակտիվիստներին։ Ընկերության հաշվարկներով, թիրախային գրոհի են ենթարկվել 380 զոհեր աշխարհի 31 երկրից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Կիբեռլրտեսական ցանցն առանձնացնում է գրոհողների «զինանոցի» բարդությունը, որն ընդգրկում է զանազան պլատֆորմների, ներառյալ Mac OS X, Linux և, հնարավոր է, iOS–ի համար մշակած խորամանկ վնասակար ծրագրեր, նշում են փորձագետները։ Գրոհողների գլխավոր նպատակը վարակված համակարգերից տեղեկության հավաքումն է, ներառյալ տարբեր փաստաթղթեր, կոդավորման բանալիներ և այլն։

«Մի քանի պատճառներ ստիպում են մեզ մտածել, որ դա կարող է լինել պետական օժանդակություն ունեցող քարոզարշավ։ Նախևառաջ, մենք տեսնում ենք խմբի գործողությունների չափազանց բարձր մակարդակ, որն ապահովում է սեփական ենթակառուցվածքի մոնիթորինգ, թաքցնում է ինքն իրեն հասանելիության տարբերակման համակարգի կանոնների օգնությամբ, ամբողջովին ջնջում է ֆայլերի պարունակությունը դրանք հեռացնելու փոխարեն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում դադարեցնում է ցանկացած գործողություն»,– կարծում է Կոստին Ռայուն` «Կասպերսկու լաբորատորիայի» գլոբալ հետազոտական կենտրոնի ղեկավարը։ Ըստ նրա, ինքնապաշտպանության այսպիսի մակարդակը հատուկ չէ կիբեռհանցագործներին և, հնարավոր է, որ դա այդ կարգի ամենաբարդ վտանգն է այս պահին։

«Կասպերսկու լաբորատորիայի» հետազոտությունը պարզել է, որ այդ ծրագրերի հեղինակների համար իսպաներենը մայրենի լեզու է, ինչը նախկինում նման մակարդակի գրոհներում չի եղել։ Վերլուծությունը ցույց է տվել, որ «Դիմակ» օպերացիան ակտիվ տարվել է մոտ 5 տարի մինչև 2014 թվականի հունվար (իսկ վնասակար ԾԱ որոշ նմուշներ հավաքվել են 2007 թվականին)` հետազոտության անցկացման ժամանակ չարագործների կառավարող սերվերները փակվել են։ -0-