USD
368.54
EUR
428.98
RUB
5.0046
GEL
138.38
2026 թ. հունիսի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Մոտ 280 հազար հայաստանցու հեռախոսահամարների արտահոսք է եղել․ Սամվել Մարտիրոսյան

07.06.2024, 14:36
Մարտիրոսյանը նշել է, որ ամենայն հավանականությամբ, Getcontact-ի բազան է
Մոտ 280 հազար հայաստանցու հեռախոսահամարների արտահոսք է եղել․ Սամվել Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել, հայտնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Մեջը մոտ 280 հազար հայաստանցու համար կա։ Ամենայն հավանականությամբ, Getcontact-ի բազան ա։ Ու, ոնց տարիներ զգուշացնում էի, էդ էլ սիրում երեւում ա։ Բազմաթիվ մարդկանց համարներ կան, որտեղ հստակ երևում է իրենց հատուկ ծառայություններին պատկանելությունը։ Քանի որ ընկերներից մեկը տենց ա նշել մոտը։ Ազգովի ազգային անվտանգության դեմ ենք աշխատում։ Շնորհավոր հերթական անգամ», – գրել է Մարտիրոսյանը։