Ղարաբաղ Տելեկոմի բաժանորդները մայիսի 1-ից կարող են օգտվել «Համարի ընտրություն» ծառայությունից
02.05.2012,
15:23
Ղարաբաղ Տելեկոմի բաժանորդները մայիսի 1-ից կարող են օգտվել «Համարի ընտրություն» ծառայությունից, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղ Տելեկոմի բաժանորդները մայիսի 1-ից կարող են օգտվել «Համարի ընտրություն» ծառայությունից, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, «բրոնզե» համարի արժեքը կկազմի 7.000 դրամ, «արծաթե» համարինը` 20.000 դրամ, «ոսկե» համարի արժեքը` 50.000 դրամ և «պլատինե» համարինը` 150.000 դրամ:
«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2002թ.-ին՝ պարտավորվելով տարբեր ծրագրեր իրականացնել Լեռնային Ղարաբաղում հեռահաղորդակցությունների համակարգի զարգացման և ընդլայնման, ինչպես նաև կատարելագործման նպատակով՝ որակյալ սարքավորումների ներդրմամբ, բջջային համակարգի (GSM) ստեղծմամբ և զարգացմամբ, ինչպես նաև ինտերնետ ցանցի ծառայությունների ընդլայնմամբ, նոր և ժամանակակից ծառայությունների տրամադրմամբ:-0-