Վիվասել-ՄՏՍ-ը ներկայացնում է «Apps Club» ծառայությունը. խաղեր, հետաքրքրիր հավելվածներ և ոչ միայն
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./ԱՌԿԱ/. Վիվասել-ՄՏՍ-ը ներկայացնում է «Apps Club» ծառայությունը՝ 700-ից ավելի պրեմիում հավելված և խաղ:
Ինչպես հաղորդում են Վիվասել-ՄՏՍ–ի մամուլի ծառայությունից, հաճախորդները կարող են բաժանորդագրվել և ներբեռնել ուսուցողական ու զվարճալիքային բազմաթիվ հետաքրքիր հավելվածներ, որոնք ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին հասանելի են առանց գովազդի և ներառում են խաղերի ու հավելվածների բոնուսներ՝ առանց հավելյալ վճարի:
· 3 օր՝ փորձնական օգտագործման համար
· բաժանորդագրության ժամկետի ընտրություն՝ 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս (30 օր)
· «Apps Club»-ում ներառված խաղեր ու հավելվածներ դիտելիս և ներբեռնելիս բաժանորդի հիմնական ինտերնետ փաթեթը չի սպառվում
· վճարման պարզ եղանակ՝ անմիջապես բջջային հեռախոսահամարի հաշվեկշռից (կանխավճարայինի դեպքում) կամ ամսավճարի հետ միասին (հետվճարայինի դեպքում)
Ինչպե՞ս բաժանորդագրվել
· http://appsclub.mts.am պորտալի միջոցով՝ մուտքագրելով հեռախոսահամարը և հետևելով հրահանգներին
· «Apps Club» բջջային հավելվածի միջոցով՝ մուտքագրելով հեռախոսահամարը և հետևելով հրահանգներին
· 1090 կարճ համարին ուղարկելով SMS հաղորդագրություն. 1 օրով բաժանորդագրվելու համար՝ «Start1», 1 շաբաթով բաժանորդագրվելու համար՝ «Start7», 1 ամսով բաժանորդագրվելու համար՝ «Start30»
Ծառայությունը հասանելի է «Android» օպերացիոն համակարգով գործող բջջային սարքերի համար:
Հավելվածը հաջողությամբ տեղադրելու համար բջջային սարքի կարգավորումներում անհրաժեշտ է թույլատրել անհայտ աղբյուրներից ներբեռնումը:
«Apps Club» ծառայությամբ հավելվածներ և խաղեր ներբեռնելու համար անհրաժեշտ է ունենալ ակտիվ բաժանորդագրություն:
Ծառայության արժեքը 1 օրով բաժանորդագրվելու համար 50 դրամ է, 1 շաբաթով բաժանորդագրվելու համար՝ 300 դրամ, 1 ամսով (30 օր) բաժանորդագրվելու համար՝ 1000 դրամ։
1090 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում:
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Ապաբաժանորդագրվելու համար անհրաժեշտ է SMS հաղորդագրության միջոցով ուղարկել «Stop» բառը 1090 համարին (ի պատասխան կուղարկվի ապաբաժանորդագրությունը հաստատող հաղորդագրություն)։ Անհրաժեշտ է «Apps Club» հավելվածի կամ http://appsclub.mts.am պորտալի միջոցով մուտք գործել հավելվածի «Իմ հաշիվը» բաժին և սեղմել «Ապաբաժանորդագրվել»
Ծառայությունը տրամադրվում է ՎիվաՍել-ՄՏՍ կանխավճարային և հետվճարային բաժանորդներին, որոնք ունեն ակտիվացված ինտերնետ ծառայություն:
Ռոումինգում գտնվելիս ինտերնետի դիմաց վճարը հաշվարկվում է համաձայն տվյալ ուղղության համար նախատեսված սակագնի:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից ցանկացածը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։–0–