USD
366.68
EUR
418.75
RUB
4.6568
GEL
139.5
2026 թ. հուլիսի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

ՎիվաՍել–ՄՏՍ–ը հայտնում է տեխնիկական խափանման մասին. հնարավոր են ձայնային ու տվյալների փոխանցման դժվարություններ

24.10.2019, 15:48
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ տեխնիկական ենթահամակարգերից մեկի խափանման պատճառով՝ բաժանորդների մի մասի մոտ, ձայնային ու տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս, նկատվում են որոշակի դժվարություններ:
ՎիվաՍել–ՄՏՍ–ը հայտնում է տեխնիկական խափանման մասին. հնարավոր են ձայնային ու տվյալների փոխանցման դժվարություններ

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ տեխնիկական ենթահամակարգերից մեկի խափանման պատճառով՝ բաժանորդների մի մասի մոտ, ձայնային ու տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս, նկատվում են որոշակի դժվարություններ:

Այս մասին նշվում է ընկերության Facebook–յան էջում։

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խմբի, ինչպես նաև մատակարար ընկերության մասնագետների կողմից իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ խափանումը վերացնելու ուղղությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:–0–