USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Վերաբացվել են Ucom-ի բոլոր վաճառքի և սպասարկման կենտրոնները

07.05.2020, 16:20
Վերաբացվել են Ucom-ի բոլոր վաճառքի և սպասարկման կենտրոնները
Վերաբացվել են Ucom-ի բոլոր վաճառքի և սպասարկման կենտրոնները

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․ /ԱՌԿԱ/․ Ucom ընկերության բոլոր վաճառքի և սպասարկման կենտրոնները վերսկսել են բնականոն աշխատանքը՝ պայմանավորված արտակարգ իրավիճակում պարետի՝ մի շարք ոլորտների գործունեության սահմանափակումների կրճատման վերաբերյալ որոշմամբ։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։ 

Վերաբացման նախօրեին իրականացվել են կորոնավիրուսային վարակը կանխարգելող անհրաժեշտ բոլոր միջոցառումները։ Տարածքները պարբերաբար ախտահանվում և օդափոխվում են, սպասարկող անձնակազմին տրամադրվել են բժշկական դիմակներ, ձեռնոցներ և հակաբակտերիալ նյութեր։ 

«Մեր աշխատակիցներն այսօր անում են ամեն ինչ, որպեսզի վերականգնենք Ucom-ի բնականոն աշխատանքը։ Ես դրական եմ գնահատում առաջընթացը, ու այսօր բոլոր սպասարկման սրահները բացվելու են։ Վերջին մի քանի օրվա ընթացքում մեծածավալ աշխատանք է իրականացվել․ ախտահանվել են սրահները, տրամադրվել են անհրաժեշտ բոլոր պարագաներն, որպեսզի անվտանգ միջավայր ստեղծվի թե՛ մեր աշխատակիցների, և թե՛ սիրելի հաճախորդների համար։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։ 

Ընկերությունը հիշեցրել է, որ զուգահեռաբար գործում է Ucom-ի առցանց խանութը, որտեղ ցուցադրված բոլոր առկա ապրանքատեսակներն առաքվում են թե՛ Երևանում, և թե՛ մարզերում։ Երևանում առաքումն իրականացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ մարզերում՝ 3։ Առցանց խանութում հնարավոր է նաև բաժանորդագրվել Ucom շարժական կապի ծառայություններին։ 

«Հավելենք, որ իրենց և իրենց մտերիմների առողջության մասին մտահոգվող բոլոր բաժանորդները կարող են օգտվել Ucom-ի կողմից առաջարկվող առցանց սպասարկման և վճարման բոլոր միջոցերից՝ Google Play-ից կամ App Store-ից ներբեռնելով Ucom և uPay հավելվածները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007թ.–ին։ Այն, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։-0-