USD
377.54
EUR
432.7
RUB
4.6847
GEL
138.5
2026 թ. մարտի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+6

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

16.04.2024, 14:58
Ապրիլի 17-ին Ucom ընկերությունը ցանցի հերթական արդիականացման աշխատանքն է կատարելու
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ապրիլի 17-ին Ucom ընկերությունը ցանցի հերթական արդիականացման աշխատանքն է կատարելու, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։

Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու՝ բաժանորդներին ավելի բարձր որակի ծառայություններ մատուցելու նպատակով։

Ապրիլի 17-ին նախատեսված է ցանցի գլխավոր կոմուտացիոն կենտրոնի (Mobile Switching Subsystem) փոփոխություն, որի հետևանքով Արմավիրի, Շիրակի, Լոռիի, Տավուշի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 2G կապից օգտվող բաժանորդները հնարավոր է նկատեն կապի որոշակի խափանումներ։ 

Աշխատանքներն իրականացվելու են գիշերային ժամերին բաժանորդներին մինիմալ անհարմարություն հասցնելու նպատակով, սակայն որոշակի խափանումներ հնարավոր է լինեն նաև ցերեկային ժամերին։ 

Հնարավոր ընդհատումների կապակցությամբ նախապես հայցում ենք բաժանորդների ներողամտությունը։ Վերազինման աշխատանքների հաջորդ փուլերի մասին նույնպես կտեղեկացնենք նախապես։