USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Ucom-ը վճարել է դոլարային և դրամային պարտատոմսերի արժեկտրոնները

20.05.2020, 14:07
Մայիսի 16-ին Ucom ընկերությունը վճարել է Ucom կորպորատիվ պարտատոմսերի արժեկտրոնները
Ucom-ը վճարել է դոլարային և դրամային պարտատոմսերի արժեկտրոնները

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 16-ին Ucom ընկերությունը վճարել է Ucom կորպորատիվ պարտատոմսերի արժեկտրոնները, հաղորդում է Ucom–ի մամուլի ծառայությունը։ 

Այդ պարտատոմսերը Ucom-ի առաջին թողարկումն են՝ 2019 թվականին գրանցված ծրագրային ազդագրի շրջանակներում։ Ucom ընկերությունը 2019թ․ մայիսին տեղաբաշխել է 11% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և 7,5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր։ Նշյալ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX Հայաստանի ֆոնդային բորսայում։ 

Հիշեցնենք, որ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի մարման ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնների վճարման հաճախականությունը եռամսյակային է։ 

Հավելենք, որ պարտատոմսերի հրապարակային առաջարկի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից և հասանելի է հետևյալ հղումով։ 

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom–ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:–