USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Ucom-ը հայտարարում է գլխավոր տնօրենի փոփոխության մասին. Արա Խաչատրյանին կփոխարինի Ռալֆ յիրիկյանը

01.03.2023, 18:09
Հայաստանում  կապի և հեռահաղորդակցության ոլորտի «Յուքոմ» ընկերության Տնօրենների խորհուրդն այսօր հայտարարում է գլխավոր տնօրենի փոփոխության մասին
Ucom-ը հայտարարում է գլխավոր տնօրենի փոփոխության մասին. Արա Խաչատրյանին կփոխարինի Ռալֆ յիրիկյանը
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./ԱՌԿԱ/. Հայաստանում կապի և հեռահաղորդակցության ոլորտի «Յուքոմ» ընկերության Տնօրենների խորհուրդն այսօր հայտարարում է գլխավոր տնօրենի փոփոխության մասին: Ընկերությունը տեղեկացնում է, որ «Յուքոմ» ՓԲԸ Տնօրենների խորհուրդը և գործող գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը փոխադարձ համաձայնության են եկել վերջինիս ղեկավար գործառույթների փոխանցման վերաբերյալ՝ շարունակելով աջակցել ընկերությանը։ «Յուքոմ» ընկերության նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Ռալֆ Յիրիկյանը, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։

«Տնօրենների խորհրդի անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Արա Խաչատրյանին՝ «Յուքոմ»-ի համար օրինակելի առաջնորդ լինելու համար: Պաշտոնավարման ընթացքում նա կարողացավ «Յուքոմ»-ը դարձնել ավելի լավը՝ բարելավելով հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակը և բարձրացնելով ընկերության գործառնական արդյունավետությունը»,- ասել է Տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։

Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնն ստանձնել է 2020 թվականի ապրիլից: Նրա պաշտոնավարման ընթացքում «Յուքոմ» ընկերությունը գրանցել է ֆիքսված լայնաշերտ կապի՝ բոլոր ժամանակների ամենաբարձր շահույթը՝ միաժամանակ ապահովելով շուկայի մասնաբաժնի ամենաարագ աճը մրցակիցների շրջանում:

«Ինձ համար մեծագույն պատիվ և պատասխանատվություն էր ծառայել մարդկանց, բաժանորդներին և Ucom-ի թիմին որպես գլխավոր տնօրեն։ Մենք միասին մուտք գործեցինք աննախադեպ աճի դարաշրջան՝ միաժամանակ հավատարիմ մնալով մեր հիմնական, մարդակենտրոն արժեքներին ու առաքելությանը: Հպարտ եմ, որ աշխատել եմ «Յուքոմ»-ի մարդկանց հետ, որոնք ցուցաբերել են մեծ նվիրվածություն՝ օգնելով առաջ տանել ընկերությունը վերափոխման ընթացքում»,- ասել է Արա Խաչատրյանը։

Ներկայումս «Յուքոմ»-ը շարժվում է նոր ուղղությամբ և պատրաստվում է կյանքի կոչել զարգացման նոր ռազմավարությունը, որը նաև կապահովի տեխնոլոգիական ու բովանդակային առաջընթաց և լայն հնարավորություններ Հայաստանի համար:
Այդ տեսանկյունից է կարևորվել գլխավոր տնօրենի պաշտոնում Ռալֆ Յիրիկյանի նշանակումը, որը հաղորդակցության ոլորտում ունի երկարամյա հաջողված փորձառություն ու մեծ ներդրում:

«Վստահ ենք, որ Ռալֆ Յիրիկյանի կողմից «Յուքոմ»-ի առաջնորդության ստանձնումը պատմական ու նշանակալի իրադարձություն է ընկերության համար: Ռալֆ Յիրիկյանը ոգեշնչող, աշխատասեր և վճռական առաջնորդ է, որը գիտի՝ ինչպես բացահայտել և խթանել աճը: Ավելին՝ Ռալֆը մարդկային անփոխարինելի և կառավարչական բարձր որակներ ունեցող անհատականություն է, որը կարողանում է հեշտությամբ և արագորեն հաղորդակցվել թիմի անդամների հետ։ Տնօրենների խորհուրդը մեծապես վստահում է Ռալֆ Յիրիկյանի փորձին ու ինստիտուցիոնալ գիտելիքին` երկարաժամկետ հեռանկարում «Յուքոմ»-ի շարունակական առաջընթացն ապահովելու և շուկայում առաջատարի դիրքը պահպանելու համար», - ասել է Տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը:-0-