USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ucom-ն ապահովել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտը գերարագ ինտերնետով

03.06.2022, 12:14
«Յուքոմ» ընկերության շնորհիվ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բոլոր ցուցասրահներն այսուհետ ապահոված կլինեն գերարագ ինտերնետի հասանելիությամբ
Ucom-ն ապահովել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտը գերարագ ինտերնետով

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./ԱՌԿԱ/. «Յուքոմ» ընկերության շնորհիվ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բոլոր ցուցասրահներն այսուհետ ապահոված կլինեն գերարագ ինտերնետի հասանելիությամբ, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը Ucom-ի հետ գործակցության միջոցով, ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավմամբ հնարավորություն է ստեղծել ցուցադրությունների, համերգների և այլ ծրագրերի համար նախատեսված տարածքները վերաիմաստավորելու նաև որպես կրթամշակութային միջավայր: Թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը նշել է. ««Յուքոմ»-ի հետ համագործակցության շնորհիվ հնարավոր է դառնում ապահովել գիտակրթական, մշակութային ծրագրերի և համերգների համացանցային հասանելիությունը, ցուցադրությունների ժամանակ՝  մուլտիմեդիա միջոցների օգտագործման հնարավորությունը, ցուցադրությունների ինֆորմատիվ հասանելիության ձևաչափերի ընդլայնումը»։

«Հաշվի առնելով համաշխարհային մակարդակի մեծության ցուցադրությունների օրեցօր զարգացող թվայնացման տենդենցը՝ մենք անմասն չենք մնացել Հայաստանում նմանօրինակ փորձի կիրառումից և ուրախ ենք գործակցել հենց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ։ Հայկական մշակույթի կարկառուն ներկայացուցիչների մասին տեղեկատվության տրամադրումն այցելուների համար պետք է մատուցվի շատ ավելի հետաքրքիր և դինամիկ կերպով», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը պաշտոնապես բացվել է 2015 թվականի հունվարի 29-ին՝ նպատակ ունենալով համակողմանիորեն ներկայացնելու Կոմիտասի կյանքն ու գործունեության տարբեր ոլորտները, հանրահռչակելու նրա բազմակողմանի երաժշտական ժառանգությունը:

Ucom հայկական ընկերությունը (Universal Communications) հիմնադրվել է 2007թ.–ին։ Ucom–ը, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ամբողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։–0–