Ucom -ի տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել է թվային ցանցով մարզային բոլոր, հանրապետական ու մայրաքաղաքային որոշ ալիքների հեռարձակումը
08.07.2020,
22:40
Տարվում են աշխատանքներ տեխնիկական խնդրի վերացման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./ԱՌԿԱ/. Ucom -ի ցանցում տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել է թվային ցանցով մարզային բոլոր, ինչպես նաև հանրապետական ու մայրաքաղաքային որոշ ալիքների հեռարձակումը, նշվում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության Facebook–յան էջում:
Տարվում են աշխատանքներ տեխնիկական խնդրի վերացման ուղղությամբ:
Նշենք, որ քիչ առաջ Ucom–ից հայտնեցին, որ հոսանքի տատանման հետևանքով ֆիքսված և շարժական կապի հետ առաջացել է խնդիր, որը կարգավորման ընթացքում է։–0–