USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Telegram–ում կեղծ բոտ է գործում․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է (ՎԻԴԵՈ)

09.01.2024, 14:51
Telegram–ում կեղծ բոտ է գործում, այն գողանում է անձնական ու բանկային տվյալներ․ ՎԻԴԵՈ
Telegram–ում կեղծ բոտ է գործում․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/ԱՌԿԱ/․ Տելեգրամում գործում է /социальная выплата на ребенка/ անունով կեղծ բոտ, որը 50,000 դրամ է խոստանում վճարել երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի, հայտնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։ 

Գործակալությունից զգուշացնում են, որ սա զեղծարարություն է, որի նպատակն է գողանալ անձնական ու բանկային տվյալներ։ 

«Բոտն առաջարկելու է ընտրել բանկ ու լրացնել տվյալ բանկում ձեր ունեցած ինտերնետ բանկինգի մուտքանունն ու գաղտնաբառը կեղծ կայքում։ Լրացնելով այդ կայքում մուտքանունն ու գաղտնաբառը, դրանք փոխանցելու եք զեղծարարաներին։ Խորհուրդ ենք տալիս չհետևել բոտի հրահանգներին ու չլրացնել տվյալներ այդ կեղծ կայքում», – նշվում է հաղորդագրության մեջ։-0-