USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հունիսի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Սիրված մուլտհերոսները կխոսեն հայերեն «Ռոստելեկոմ»-ի սմարթ հեռուստատեսության եթերից. Ընկերությունը գործարկել է «Շանթ Kids» հեռուստաալիքը

21.01.2020, 13:23
Սիրված մուլտհերոսները կխոսեն հայերեն «Ռոստելեկոմ»-ի սմարթ հեռուստատեսության եթերից. Ընկերությունը գործարկել է «Շանթ Kids» հեռուստաալիքը
Սիրված մուլտհերոսները կխոսեն հայերեն «Ռոստելեկոմ»-ի սմարթ հեռուստատեսության եթերից. Ընկերությունը գործարկել է «Շանթ Kids» հեռուստաալիքը

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./ԱՌԿԱ/. «Ռոստելեկոմ»-ը, կարևորելով բաժանորդների առաջարկներն ու ցանկությունները, հեռուստադիտողին է ներկայացնում նոր և շատ սպասված՝ «Շանթ Kids» HD (թիվ 517) հեռուստաալիքը։ Այս մասին հայտնում է «Ռոստելեկոմ»-ի մամուլի ծառայությունը:

«Շանթ Kids» -ը հանդիսանում է առաջին հայալեզու շուրջօրյա մանկական հեռուստաալիքը, որը հնարավորություն է ընձեռում դիտելու բոլոր ժամանակների լավագույն մուլտֆիլմերն ու հեքիաթները միմիայն հայերեն թարգմանությամբ։ Այն սպասված հեռուստաալիք է՝ գունեղ, տպավորիչ, ապահով, ուսուցողական բովանդակությամբ և ներառվել է «Ռոստելեկոմ»-ի բոլոր փաթեթային առաջարկներում։

«Շանթ Kids» HD հեռուստաալիքով հեռարձակվելու են՝

  • հայկական սիրված մուլտֆիլմեր,

  • մրցութային հեռուստաշոուներ,

  • մանկապատանեկան գեղարվեստական ֆիլմեր,

  • հանրահայտ լիամետրաժ և կարճամետրաժ մուլտֆիլմեր,

  • Союзмультфильм-ի ողջ տեսադարանը։

Այսպիսով, «Շանթ Kids» HD հեռուստաալիքի շնորհիվ հին ու բարի հեքիաթային հերոսները մանուկների հետ հեռուստաէկրանից կխոսեն հայերեն լեզվով։

«Շանթ Kids»` մեկ քայլ մանուկներին ընդառաջ:

Ընկերության Սմարթ հեռուստատեսության եթերով մշտապես հեռարձակվում է ամենաբարձր վարկանիշն ունեցող բովանդակությունը՝ պարբերաբար թարմացվելով ու համալրվելով լավագույն ժամանակակից հեռուստաալիքներով։

Հիշեցնենք նաև, որ Սմարթ հեռուստատեսության բոլոր ալիքները նույնպես մինչև ս.թ. փետրվարի 15-ը հասանելի կլինեն ընկերության բոլոր բաժանորդների համար։

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:

Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:

Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:

Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է:-0-