Մայրաքաղաքում և Արարատյան դաշտավայրում ժամակավորապես կդադարեցվի հեռուստատեսային ալիքների հեռարձակումը
25.11.2019,
12:44
Մայրաքաղաքում ժամակավորապես կդադարեցվի Հեռուստատեսային հեռարձակումը։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Մայրաքաղաքում և Արարատյան դաշտավայրում ժամակավորապես կդադարեցվի հեռուստատեսային ալիքների հեռարձակումը։
Այս մասին հաղորդում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը։
«Երևանի հեռուստաաշտարակի լուսավորության համակարգի վերանորոգման և կարգավորման աշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 27–ին` ժամը 10.00-12.00-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավորապես կանջատվեն Երևանի հաղորդիչ կենտրոնում գործող թվային հեռուստատեսային հեռարձակման սարքավորումները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նախարարությունից նաև հայտնում են. որ սույն աշխատանքների հետևանքով հեռուստատեսային ալիքների հեռարձակումը չի գործի նաև մայրաքաղաքում և Արարատյան դաշտավայրում։–0–