USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՄՏՍ–Արմենիայի նոր սեփականատերն անհատույց Հայաստանին փոխանցեց բաժնետոմսերի 20%–ը

29.02.2024, 12:49
Հայաստանը որպես նվիրատվություն ընդունեց «ՄՏՍ Արմենիա»–ի բաժնետոմսերի 20%–ը
ՄՏՍ–Արմենիայի նոր սեփականատերն անհատույց Հայաստանին փոխանցեց բաժնետոմսերի 20%–ը
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում ընդունեց Fedilco Group Limited կիպրական ընկերությունից որպես նվիրատվություն ընդունել «ՄՏՍ Արմենիա» ընկերության (ապրանքանիշը՝ Viva-MTS) 100 հազար բաժնետոմս, որը հավասար է բաժնետոմսերի ընդհանուր թվի 20%–ին։

Ընդունված որոշման մեջ նշվում է, որ բաժնետոմսերի կառավարման իրավունքը փոխանցվում է կառավարության աշխատակազմին։

Ավելի վաղ Viva-MTS–ը հայտնել էր բաժնետիրոջ փոփոխության մասին։ Ընկերությունը դադարեց լինել «ՄՏՍ» ռուսական խմբի մաս։ Ընկերության նոր բաժնետեր դարձավ Fedilco Group Limited ընկերությունը, որի սեփականատերերը եվրոպացի և ասիացի ներդրողներ են։–0–