USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+21

Instagram-ում նոր ֆունկցիա է հայտնվել

13.05.2021, 13:05
Լրացուցիչ գործառույթը տարածք կխնայի պրոֆիլի նկարագրության՝ կենսագրության մեջ, որտեղ նիշերի քանակը սահմանափակ է
Instagram-ում նոր ֆունկցիա է հայտնվել

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./ԱՌԿԱ/. Instagram սոցիալական ցանցի ստեղծողները հայտարարել են նոր գործառույթի մասին, որի շնորհիվ օգտատերերն այժմ կարող են իրենց համար դերանուններ ընտրել:

Այս մասին նշված է սոցիալական ցանցի թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում:

Նշվում է՝ դերանունը կցուցադրվի անձի անվան աջ կողմում, այն կտարբերվի մնացած գրություններից, քանի որ տառատեսակը կլինի ավելի փոքր և մոխրագույն: Ցանկության դեպքում  օգտատերը կկարողանա իր դերանունը հասանալի դարձնել միայն իր հետևորդների համար, հաղորդում է tert.am-ը:

NBC News-ի տվյալներով՝ լրացուցիչ գործառույթը տարածք կխնայի պրոֆիլի նկարագրության՝ կենսագրության մեջ, որտեղ նիշերի քանակը սահմանափակ է:

Լրագրողների խոսքով՝ նոր գործառույթը կարող է դուր գալ «անսեռ» մարդկանց, այսինքն՝ նրանց, որոնք իրենց ո՛չ տղամարդ, ո՛չ էլ կին չեն համարում:

Նոր հնարավորությունն արդեն հասանելի է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում և Ավստրալիայում: Ապագայում ընկերությունը նախատեսում է գործառույթն այլ երկրներում ևս ակտիվացնել:–0–