USD
384.03
EUR
443.29
RUB
4.795
GEL
142.29
2025 թ. օգոստոսի 8, ուրբաթ
եղանակը
Երևանում
+37

Ի՞նչ է անհատականացումը, և ինչու՞ է այն անհրաժեշտ թվային բիզնեսին

08.11.2023, 13:07
Թվայնացման և հեռահաղորդակցական բիզնեսի զարգացման գործընկեր Bercut ի կարծիքով, անհատականացումն անհրաժեշտ գործիք է ժամանակակից BSS լուծման մեջ
Ի՞նչ է անհատականացումը, և ինչու՞ է այն անհրաժեշտ թվային բիզնեսին
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Թվայնացման և հեռահաղորդակցական բիզնեսի զարգացման գործընկեր Bercut ի կարծիքով, անհատականացումն անհրաժեշտ գործիք է ժամանակակից BSS լուծման մեջ: 

 Bercut-ն ավելի քան 28 տարի հանդես է գալիս որպես տեխնոլոգիական գործընկեր թվային վերափոխման ճանապարհով անցնող ընկերությունների համար: Bercut-ի թիմը հարյուրավոր պրոֆեսիոնալներ են բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ովքեր, հիմնվելով փորձի և փորձաքննության վրա, համաշխարհային շուկա են մատակարարում ոլորտային, բիզնեսին ուղղված ծրագրային լուծումներ կապի օպերատորների համար: 

Bercut-ի BSS/OSS համակարգերի առավելություններից մեկն ինքնուրույն անհատականացման հնարավորությունն է, այսինքն օպերատորների ներքին ուժերի միջոցով հնարավոր է ընթացիկ բիզնես գործընթացները հարմարեցնել բիզնեսի անմիջական խնդիրներին: Կապի օպերատորների հատվածում գոյություն ունեն այնպիսի հիմնարար բիզնես գործընթացներ, ինչպիսիք են բաժանորդների միացումը, տարիֆիկացիան, բաժանորդային վճարի հաշվարկը, ծառայությունների պատվերը և այլն: Bercut-ի IN@Voice կոնվերգենտային բիլինգային համակարգի BSS/OSS լուծման մեջ այս բիզնես գործընթացներից յուրաքանչյուրի համար նախատեսված են անհատականացման կետեր, որոնք թույլ են տալիս համակարգի օգտատիրոջը ցանկացած պահի և դրանց կատարման ցանկացած փուլում ներդնել սեփական տրամաբանությունը բիզնես գործընթացի մեջ:

Բաժանորդային վճարի գանձման օրինակ վրա դա կարող է ունենալ հետևյալ տեսքը. 

Բաժանորդային վճարն ամսական կազմում է ավելի քան «Х» պայմանական նշան: 

Ստուգելով հաճախորդի համապատասխանությունը կատեգորիային, դրա հիման վրա, ինչպես նաև հիմնվելով անցած ժամանակահատվածում ծառայությունների փաստական սպառման վրա, օպերատորը կարող է բաժանորդին առաջարկել զեղչ, ավտոմատ կերպով գեներացնել և ուղարկել ծանուցում այդ մասին: 

Անհատականացման կետերի օգտագործմամբ նմանատիպ սցենարներ կարելի է իրականացնել յուրաքանչյուր բիզնես գործընթացում, որը գործարկվել է Bercut–ի IN@Voice կոնվերգենտային բիլինգային համակարգում: Հատկանշական է, որ հեռահաղորդակցության բիզնեսի զարգացման համար ոչ բոլոր ծրագրային ապահովման մատակարարները ներկայումս պատրաստ են տրամադրել անհատականացման կետերի այսպիսի քանակ, որոնց հետ կարող են աշխատել օպերատորի աշխատակիցները: Օգտատիրոջ համար հիմնական առավելությունն այն է, որ դա բացառում է վենդորի պարտադիր մասնակցության անհրաժեշտությունը բիզնես գործընթացների փոփոխության մեջ: Բավական է վերցնել հիմնական գործընթացները բիլինգային համակարգում և ինքնուրույն կարգավորել դրանք՝ ըստ օպերատորի հատուկ կարիքների: Եվ միայն հաճախորդի խնդրանքով դրանով կարող է զբաղվել համակարգի մշակողը։ 

Inch_e_anhatakanacumy_ev_inchu_e_ayn - рис.1

Այսպիսով հնարավոր է հասնել ոչ միայն time-to-market–ի (T2M) նվազման, այլև տնտեսել օպերատորի ֆինանսական ծախսերը, որոնք կարող էին հանգեցնել համակարգի լրամշակումների օպերատորի կողմից։ Ընկերությունը կանգնում է թվային անկախության ճանապարհին, որտեղ, անկախ շուկայի արագ փոփոխվող պայմաններից, նա ինքը ճկունորեն հարմարեցնում է սեփական բիզնես գործընթացները՝ վաղվա օրվա իրողություններին համապատասխան։ Հայաստանի կապի ծառայությունների մատակարարների համար Bercut-ը հնարավորություն է ընձեռում ընտրել տվյալների բազաների և ապարտային ռեսուրսների կառավարման համակարգեր, որոնց հիման վրա աշխատելու է լուծումը։ 

 Օպերատորի թվային ինքնիշխանությունը հնարավորություն է կախված չլինել տեխնոլոգիաների և վենդորի ռեսուրսների կոնկրետ փաթեթից։ Իմանալ, որ ընտրված լուծումը թույլ կտա երկար ժամանակով բավարարել ընկերության բոլոր անհրաժեշտ բիզնես պահանջները։
   
IN@Voice կոնվերգենտային բիլինգային համակարգը ժամանակակից լուծում է, որը թույլ կըա բավարարել ցանկացած տեսակի օպերատորի (ֆիքսված, շարժական, կոնվերգենտային) պահանջմունքները։ Որպես բիզնեսի զարգացման տեխնոլոգիական գործընկեր՝ Bercut-ը տրամադրում է մեծ թվով պրոդուկտներ, որոնք ապահովում են ամբողջական կոնվերգենտայնություն՝ ծառայությունների մի ամբողջ շրջանակի տրամադրում մեկ փաթեթով։ 

Դանիիլ Ֆեդոտով, Bercut–ի Lead Product Manager 

«Մենք օպերատորներին հնարավորություն եք ընձեռում ինքնուրույն ընտրել ուղիներն ու գործիքները, որոնց օգնությամբ նրանք նախատեսում են զարգացնել իրենց բիզնեսը, իսկ բաժանորդներին՝ ինքնուրույն ընտրել ծառայությունները, որոնցից նրանք ցանկանում են ամեն օր օգտվել»։ 

Կոնվերգենտային սակագնային կոնստրուկտոր 

BSS/OSS լուծումների մատակարարման շրջանակում Bercut-ը տրամադրում է լրացուցիչ ֆունկցիոնալություն՝ «կոնվերգենտային սակագնային կոնստրուկտոր»։ Սա T2M–ի նվազման ևս մեկ ճկուն գործիք է, որը թույլ է տալիս օպերատորին առանց բիզնես գործընթացների գլոբալ վերափոխման միանգամից ստեղծել պրոդուկտային առաջարկներ վերջնական օգտատերերի համար։

Այս գործընթացում գլխավոր դերակատարներն են ելակետային «սակագնային կոնստրուկտորը» և «հավաքածու» կոչվող եզրույթը։ «Հավաքածուն» ծառայությունների ամբողջություն է, որը պարամետրերով առանձնանում է սակագնային կոնստրուկտորից՝ ծախս/հզորություն, ծառայությունների տրամադրման ընդմիջումների տևողություն և ակտիվ ծառայությունների շարք։ Օգտագործելով «հավաքածուն»՝ օպերատորը ստեղծում է արդյունավետ առաջարկներ, այսինքն՝ ծառայությունների հավաքածու, որոնցից բաժանորդն արդեն կարող է ընտրել իր համար առավել ակտուալները։ «Սակագնային կոնստրուկտորը» ներառում է գումարային բաժանորդային վճարի հաշվարկը և հիմնական ու լրացուցիչ ծառայությունների միջև կախվածության մատրիցը կարգավորելու հնարավորությունը, որպեսզի հնարավոր լինի միասնական վճարի շրջանակում փակել բաժանորդի հետ փոխհաշվարկները տրամադրված բոլոր ծառայությունների մասով։ Այլ կերպ ասած՝ ապահովում է ամբողջական կոնվերգենտայնություն։ 

Դանիիլ ֆեդոտով, Bercut-ի Lead Product Manager 

«Հաճախորդների հարմարության համար մենք մշակել ենք կոնվերգենտային սակագնային պլան, որը միավորում է օպերատորի շարքը»։

P.S․ 

Բարձր մրցակցությունն ու OTP–ի և թվային ծառայությունների հետ շարժական ծառայությունների տրամադրման ավանդական մոդելի սերտ միահյուսման հետևանքով կապի օպերատորները ենթարկվում են այնպիսի համաշխարհային միտումների ազդեցության, ինչպիսիք են կոնվերգենցիան, մոտեցումների դիվերսիֆիկացիան։ Հեռահաղորդակցական բիզնեսի կայուն զարգացման համար, թվարկված միտումների համատեքստում, շարժական օպերատորները պետք է լինեն ճկուն տեխնոլոգիական փաթեթի ընտրության հարցում, որի հիման վրա կազմակերպությունը նախատեսում է ձևավորել իր զարգացումը, կիրառել ժամանակակից և բազմաֆունկցիոնալ գործիքներ՝ կրճատելով շուկայի համար բացառիկ պրոդուկտների և ծառայությունների գործարկման T2M–ը։ 

Ինչպես նաև անհրաժեշտ է ունենալ թվային անկախություն, որն արտաքին հանգամանքներից և շուկայի ցնցումներից ապահովագրման երաշխավորն է։ Հենց դրա համար անհատակացման կետերի առկայությունը ժամանակակից լուծման մեջ դառնում է ոչ միայն ցանկություն, այլև պարտադիր պահանջ Bercut-ի գործընկերների համար։ Այդուհանդերձ, IN@Voice պրոդուկտի և նրա հնարավորությունների հետ աշխատանքի ուսուցումը ձեռք է բերում հավելյալ արժեք՝ ավելի շատ գրավելով in-house մշակողներին։-0-