USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Հայփոստը պարզեցնում է առաքման ընթացակարգը. այլևս մաքսային ձևակերպման վճար չի գանձվի

18.12.2020, 16:00
Մինչ այժմ յուրաքանչյուր առաքանու մաքսային զննման և ձևակերպման համար գանձվում էր 4500 դրամի չափով գումար: Մաքսային հայտարարագրի փոխարեն կլրացվի միայն փոստային ձևաթուղթը
Հայփոստը պարզեցնում է առաքման ընթացակարգը. այլևս մաքսային ձևակերպման վճար չի գանձվի

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայփոստի միջոցով փաթեթներ և ծանրոցներ արտասահման առաքելիս, մինչև 200 եվրո արժեքով առաքանիների համար այլևս մաքսային զննության և ձևակերպման վճար չի գանձվի, հաղորդում է «Հայփոստի» մամուլի ծառայությունը։ 

Մինչ այժմ յուրաքանչյուր առաքանու մաքսային զննման և ձևակերպման համար գանձվում էր 4500 դրամի չափով գումար: Մաքսային հայտարարագրի փոխարեն կլրացվի միայն փոստային ձևաթուղթը։

Փոփոխությունը կգործի սկսած դեկտեմբերի 18-ից։ Այն վերաբերում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց:–0–