USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանը Չինաստանից 10 մլրդ դրամ կստանա ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար (ՎԻԴԵՈ)

02.06.2023, 15:04
Շինարարական աշխատանքները կմնեկնարկեն այս տարի. ՎԻԴԵՈ
Հայաստանը Չինաստանից 10 մլրդ դրամ կստանա ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./ԱՌԿԱ/. Հանրային հեռուստաընկերությունում այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Չինաստանի Առևտրի նախարարության Միջազգային տնտեսական համագործակցության բյուրոյի Ասիա-խաղաղօվկիանոսյան դեպարտամենտի տնօրեն Ճան Մինգվուն, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ստորագրեցին հայ-չինական իրականացման պայմանագիրը, որով նախատեսվում է ավելի քան 10 մլրդ դրամի ներդրում՝ հեռուստաընկերության 8-րդ հեռուստաստուդիայի կառուցման նպատակով:

Ինչպես հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը, այն լինելու է անկախության շրջանում հեռուստատեսության առաջին նոր արտադրական ենթակառուցվածքը, որում գործելու է 1000 քմ2 տարածք ունեցող ստուդիա. այդտեղ նկարահանվելու են մշակութային և ժամանցային մեծամասշտաբ նախագծեր:

Շինարարական աշխատանքները կմնեկնարկեն այս տարի:–0–