USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
եղանակը
Երևանում
+1

ՀՀ վարչապետ. բարձր տեխնոլոգիական նորաստեղծ ընկերությունների շուրջ 20%-ը հիմնադրվել է հայրենադարձների կողմից

05.08.2019, 11:10
Փաշինյանի խոսքով, հարկային արտոնություն ստանալու համար ՀՀ կառավարությանը դիմել են շուրջ 130 բարձր տեխնոլոգիական նորաստեղծ ընկերություններ։
ՀՀ վարչապետ. բարձր տեխնոլոգիական նորաստեղծ ընկերությունների շուրջ 20%-ը հիմնադրվել է հայրենադարձների կողմից

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հարկային արտոնություն ստանալու համար ՀՀ կառավարությանը դիմել են շուրջ 130 բարձր տեխնոլոգիական նորաստեղծ ընկերություններ, երկուշաբթի Facebօօk–յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Մինչ օրս 90 արտոնություն ստացած ընկերություններում մինչև 2022 թվականը կստեղծվեն շուրջ 800 բարձր վարձատրվող աշխատատեղեր՝ միջինում $1000 աշխատավարձով», – նշել է ՀՀ վարչապետը։ 

Նա նաև ավելացրել է, որ ընկերությունների շուրջ 20%-ը հիմնադրվել են հայրենադարձների կողմից, որոնք վերադարձել են ապրելու և աշխատելու ԱՄՆ-ից, Հոլանդիայից, Ռուսաստանից, Շվեյցարայից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Ավստրիայից, Վրաստանից և Մալթայից։ 

Որպես օրինակ նա հրապարակել է տեսանյութ երկու ընկերությունների գործունեության մասին, որն ավելի վաղ հրապարակվել է ՀՀ կառավարության Facebook-յան էջում։–0–