USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

«AliExpress Ռուսաստանը» պատրաստակամություն է հայտնել ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում՝ նպաստելով ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման աճին

13.03.2020, 21:12
«AliExpress Ռուսաստանը» պատրաստակամություն է հայտնել ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում
«AliExpress Ռուսաստանը» պատրաստակամություն է հայտնել ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում՝ նպաստելով ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման աճին

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./ԱՌԿԱ/. «AliExpress Ռուսաստան» կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում՝ նպաստելով ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման աճին:

Այս մասին հայտարարվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և «AliExpress Ռուսաստան» կազմակերպության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպման սկզբում «AliExpress Ռուսաստան» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Դմիտրի Սերգեևը ներկայացրել է իրենց գործունեության հիմնական ուղղությունները և սկզբունքները:

Քննարկվել է ժամանակակից պայմաններում էլեկտրոնային առևտրի զարգացման կարևորությունը՝ հաշվի առնելով անկանխիկ գործառնության ընդլայնման անհրաժեշտությունը:

Կազմակերպության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու իրենց գործունեությունը Հայաստանում՝ նպաստելով ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման աճին:

Անդրադարձ է կատարվել էլեկտրոնային առևտրի ընդլայնման տեսանկյունից Հայաստանի ներուժին և հայաստանյան կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առավել արդյունավետ լոգիստիկ լուծումների մշակման հեռանկարի շուրջ:–0–