USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 21, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+36

«Յանդեքս.Նովոստի» ծառայությունը նախատեսում է 2012թ.-ին Հայաստանի լրատվական աղբյուրների հաշվառում իրականացնել

26.09.2011, 18:05
«Յանդեքս.Նովոստի» ծառայությունը նախատեսում է 2012թ.-ին Հայաստանի լրատվական աղբյուրների հաշվառում և լուրերի առանձին թողարկումներ սկսել, ասել է «Յանդեքս. Նովոստի» ծառայության ղեկավար Լև Գերշենզոնը:
«Յանդեքս.Նովոստի» ծառայությունը նախատեսում է 2012թ.-ին Հայաստանի լրատվական աղբյուրների հաշվառում իրականացնել

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Յանդեքս.Նովոստի» ծառայությունը նախատեսում է 2012թ.-ին Հայաստանի լրատվական աղբյուրների հաշվառում և լուրերի առանձին թողարկումներ սկսել, ուրբաթ Երևանում կայացած «Ինչպես է աշխատում «Յանդեքս.Նովոստի» ծառայությունը» սեմինարի ընթացքում ասել է «Յանդեքս. Նովոստի» ծառայության ղեկավար Լև Գերշենզոնը:

«Մենք հուսով ենք, որ այդ արտադրանքը (հայկական աղբյուրների հաշվառումը) առավել համարժեք և շատ կարտացոլի այն, ինչը հետաքրքրում է լրատվական դաշտում հայ ընթերցողին: Մենք հավատում ենք, որ արտադրանքի որակը դանդաղ, բայց հստակ ինքն է խոսումիր մասին: Հնարավոր է, որ դա լինի 2012թ.-ին»,- ասել է նա:

Գերշենզոնը նշել է, որ այսօր դժվար է ասել, թե արդյոք 2012թ.-ին հայերեն լեզվով լուրերի թողարկում կլինի՞, թե՞ ոչ, բայց այժմ դա ավելի հեշտ է կազմակերպել:

«Մեզ թվում է, որ դա ավելի հեշտ է, քան մեկ տարի առաջ, երբ մենք առաջին անգամ ներառեցինք մեկ այլ լեզու՝ ուկրաիներենը: Այժմ մենք ավելի շատ փորձ ունենք»,- պարզաբանել է նա:

Հայաստանի ամենամեջբերված լրատվամիջոցների թոփ-տասնյակում, ըստ «Յանդեքս.Նովոստի»-ի վարկածի, ներառվել են լրատվական գործակալություններ, այդ թվում` «Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունը և  Armbanks.am ռեսուրսը: --0—