USD
384.03
EUR
443.29
RUB
4.795
GEL
142.29
2025 թ. օգոստոսի 8, ուրբաթ
եղանակը
Երևանում
+37

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՀԱՎԱՍԱՐԵՑՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՐԱԿՑՎԱԾ ԱՅԼ ՑԱՆՑԵՐ ԿԱՏԱՐՎՈՂ ԶԱՆԳԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ

13.09.2011, 20:19
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Beeline) սեպտեմբերի 9-ից հավասարեցնում է «Արմենտել» ՓԲԸ-ի բջջային ցանցից հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված այլ ցանցեր կատարվող զանգերի սակագները:
«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՀԱՎԱՍԱՐԵՑՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՐԱԿՑՎԱԾ ԱՅԼ ՑԱՆՑԵՐ ԿԱՏԱՐՎՈՂ ԶԱՆԳԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Beeline) սեպտեմբերի 9-ից հավասարեցնում է «Արմենտել» ՓԲԸ-ի բջջային ցանցից հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված այլ ցանցեր կատարվող զանգերի սակագները, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից:

«Մինչ անցկացվող տեխնիկական աշխատանքների ավարտը բաժանորդների կողմից կարող են նկատվել անճշտություններ դեպի այլ ֆիքսված ցանցեր զանգերի տարիֆիկացման մեջ», - նշել են ընկերությունից:

Նմանատիպ դեպքերում բաժանորդի դիմումի հիման վրա ընկերությունը կկատարի համապատասխան ճշգրտումներ բաժանորդային հաշիվներում:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սեպտեմբերի 7-ին հավանության է արժանացրել հանրապետությունում ամրակցված կապի բոլոր օպերատորների ելքային զանգերի համար «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ապրանքանիշը՝ Beeline) միասնական սակագնային պլանի հաստատման ծրագիրը:

Դեպի ամրակցված համարներ ելքային զանգերի սակագնային պլան մինչ այժմ չի եղել:

ՀԾԿՀ-ի որոշման համաձայն, հավանության արժանացած ծրագրի իրագործման համար սահմանվել է շուրջ երկու շաբաթ ժամկետ:

«ԱրմենՏելը» գերիշխող դիրք է զբաղեցնում Հայաստանում ամրակցված կապի ծառայությունների տրամադրման ոլորտում, բացի «ԱրմենՏելից» շուկայում ներկայացված են նաև այլընտրանքային օպերատորներ: Ամրակցված կապի ծառայությունների տրամադրման արտոնագիր ունի շուրջ 15 ընկերություն:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «ՎիմպելԿոմ» ընկերության (ապրանքանիշը` Beeline) դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը: «ԱրմենՏել» ընկերությունը տրամադրում է ֆիքսված և բջջային կապի, ինչպես նաև գերարագ ինտերնետի ծառայություններ: -0-