USD
384.03
EUR
443.29
RUB
4.795
GEL
142.29
2025 թ. օգոստոսի 8, ուրբաթ
եղանակը
Երևանում
+37

VivaCell-MTS-ի բաժանորդները կարող են օգտվել Dr.Web հակավիրուսային ծրագրից

19.07.2011, 22:21
VivaCell-MTS բջջային օպերատորը տեղեկացում է, որ այժմ «Ապահով ցանց» ծառայությունը հասանելի է «ՄՏՍ կոնեկտ» սակագնային պլանների և 3G երթուղիչի հիման վրա գործող փաթեթների բոլոր բաժանորդների համար, տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից:
VivaCell-MTS-ի բաժանորդները կարող են օգտվել Dr.Web հակավիրուսային ծրագրից

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS բջջային օպերատորըՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը) տեղեկացում է, որ այժմ «Ապահով ցանց» ծառայությունը հասանելի է «ՄՏՍ կոնեկտ» սակագնային պլանների և 3G երթուղիչի հիման վրա գործող փաթեթների բոլոր բաժանորդների համար, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից:

 

«Ապահով ցանց» ծառայությունը թույլ է տալիս բոլորովին անվճար օգտվել աշխարհում լավագույններից մեկը համարվող` հանրահայտ Dr.Web հակավիրուսային ծրագրից:

Հունիսի սկզբին VivaCell-MTS-ն առաջարկեց իր բաժանորդներին համակարգչի համալիր պաշտպանություն Dr.Web հակավիրուսային ծրագրի միջոցով, մասնավորապես՝ Dr.Web հակավիրուսային ծրագիրն անվճար ստանալու հնարավորությունը «ՄՏՍ կոնեկտ» սակագնային պլաններից որևէ մեկին բաժանորդագրվելու դեպքում:

VivaCell-MTS-ը գործում է հայկական շուկայում 2005 թ.-ից: VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Բջջային հեռահամակարգեր» (ՄՏՍ) ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային խմբին:-0-