USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հունիսի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Քսան ընկերություն Հայաստանում թվային հեռուստառադիոհեռարձակման արտոնագիր ստանալու հայտ է ներկայացրել

22.10.2010, 17:23
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հինգշաբթի հրապարակել է թվային հեռուստառադիոհեռարձակման արտոնագրի մրցույթի մասնակիցների ցանկը, հաղորդում են հայկական հեռուստաալիքները:
Քսան ընկերություն Հայաստանում թվային հեռուստառադիոհեռարձակման արտոնագիր ստանալու հայտ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հինգշաբթի հրապարակել է թվային հեռուստառադիոհեռարձակման արտոնագրի մրցույթի մասնակիցների ցանկը, հաղորդում են հայկական հեռուստաալիքները:

Տասնութ արտոնագիր ստանալու մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 20 ընկերություն: Հանրապետական հաճախականություններով հեռարձակման հայտ են ներկայացրել «Արմենիա TV», «Շանթ», «Հայկական երկրորդ հեռուստաալիք», «Մուլտիմեդիոն Կենտրոն TV», «Հուսաբեր», «Անսվեր» (Ռուսաստանի պետական հեռուստաալիքի վերահեռարձակում) ընկերությունները:

Մայրաքաղաքի տարածում հեռարձակում իրականացնելու համար դիմում են ներկարացել «ATV», «ԱԼՄ Հոլդինգ», «Երևան», «Դար21», «ԱՐ», «ԱրմՆյուզ», «Մելտեքս», «Կայմ», «Պարադիզ», «Առաջին ալիք», «Շարք» ընկերությունները: Հայտ են ներկայացրել 11 ընկերություն, որոնցից մրցույթի արդյունքում կընտրվեն ինը:

Տարածաշրջանային հեռարձակման հայտ են ներկայացրել «Տավուշ», «Ֆորտունա», «Գեղամա Մեդիահոլդինգ» ընկերությունները:
Թվային հեռուստառադիոհեռարձակման արտոնագրի տրամադրման մրցույթն անցկացվել է Հայաստանում հոկտեմբերի 10-20-ը: Մինչև դեկտեմբերի 20-ը կհրապարակվեն մրցույթում հաղթած ընկերությունների անունները, որոնք արտոնագրեր կստանան մինչև 2011 թ.-ի հունվարի 20-ը: Հայաստանում 2015 թ.-ից բոլոր հեռուստառադիոընկերությունները կանցնեն թվային հեռարձակման:

Հայաստանում թվային հեռարձակման անցումը նախատեսում է պետական ցանցի ստեղծում: Երևանում կգործի թվային 18 հեռուստաալիք և 12 ռադիոկայան, իսկ մարզերում՝ 9 և 4՝ համապատասխանաբար: --0--