USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

4K հեռուստատեսությունը շուտով հասանելի կդառնա Ucom–ի օգտատերերի համար. Եսայան

07.10.2019, 00:27
Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը ներկայացրել է ընկերության նորարարական պրոդուկտները, որոնք պետք է բարձրացնեն տրամադրվող ծառայությունների որակն ու դյուրացնեն օգտատերերի կյանքը։
4K հեռուստատեսությունը շուտով հասանելի կդառնա Ucom–ի օգտատերերի համար. Եսայան

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Նախօրեին Երևանում մեկնարկած Digitec ցուցահանդեսի ժամանակ Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը ներկայացրել է ընկերության նորարարական պրոդուկտները, որոնք պետք է բարձրացնեն տրամադրվող ծառայությունների որակն ու դյուրացնեն օգտատերերի կյանքը։ 

«Հնարավոր է`սպառողի տեսակետից դրանք նորարարական չեն, սակայն այն տեխնոլոգիաները, որոնք կիրառվել են այս լուծումներում, բացարձակ նորարարություն են», – ասաց նա։

Որպես օրինակ Եսայանը նշեց Upay համակարգը, որն աշխատում է բլոկչեյն տեխնոլոգիայի և մի շարք այլ նորարարությունների հիման վրա կամ Fleet–մենեջմենթ համակարգը, որը թույլ է տալիս կորպորատիվ հաճախորդներին ամբողջությամբ վերահսկել սեփական մեքենաները, վառելիքի ծախսն ու օպտիմալացնել ծախսերը։

«Udoctor–ը, որը նորույթ է, թվային հեռուստաբժշկություն է։ Այսինքն մենք տալիս ենք լուծում, որի օգնությամբ կարելի է կապ հաստատել բժշկի հետ տնից կամ ցանկացած այլ վայրից, որտեղ կա հեռախոսակապ։ Կարելի է կապվել ինչպես բջջային հավելվածի, այնպես էլ համակարգչի միջոցով», – նշեց ընկերության գլխավոր տնօրենը։

Միաժամանակ Ucom–ն առաջին անգամ Հայաստանում Digitec–ի ժամանակ ներկայացրեց 4K–սթրիմինգը։ 

«Մենք հնարավորություն ենք ընձեռում դիտել հեռուստատեսություն 4K բարձր թողունակությամբ, որը հիմա տեսնում ենք միայն խանութներում` հեռուստացույցներ գնելիս։ Մենք սկսում ենք աստիճանաբար փոխել մեր հաճախորդների տներում առկա սարքերը, որպեսզի մոտ ժամանակներում նրանք կարողանան կիրառել 4K կոնտենտն իրենց տանը», – ասաց Եսայանը։ 

ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառումներից մեկը` Digitec 15–րդ հոբելյանական ցուցահանդեսն, անցկացվում է Երևանում հոկտեմբերի 6–9–ը։ 

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:-0-