USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հունիսի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ CANDLE ԳԻՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ

09.09.2010, 01:35
Հայաստանը հուսով է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կմասնակցեն CANDLE խոշոր գիտական նախագծի իրագործմանը, հայտարարեց ՀՀ ԿԳՆ առընթեր Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ CANDLE ԳԻՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը հուսով է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կմասնակցեն CANDLE խոշոր գիտական նախագծի իրագործմանը, հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարարությանն առընթեր Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

«ՔԵՆԴԼ»-ը (CANDLE-Center for the Advancement of Natural Discoveries using Light Emission) Հայաստանում 3 ԳէՎ էներգիայով 3-րդ սերնդի սինքրոտրո¬նային լույսի աղբյուրի նախագիծ է, որը հնարավորություն կստեղծի ժամանակակից հիմնարար և կիրառական հետազոտություններ կատարել կյանքի գիտությունների, նյութագիտության և շրջակա միջավայրի ուսումնասիրու¬թյան բնագավառներում: Փորձագետների տվյալների համաձայն՝ այդ արագացուցիչի արժեքը գնահատվում է մոտավորապես 100 միլիոն դոլար: Պետությունը պատրաստ է ֆինանսավորել նախագծի արժեքի 25 տոկոսը:

«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը կմասնացկի նախագծին: Սեպտեմբերի 13-ին նախագծի ներկայացուցիչները կմեկնեն Մոսկվա՝ բանակցություններ անցկացնելու նպատակով», - չորեքշաբթի ասաց նա Մամուլի ազգային ակումբում:
Հարությունյանն ավելացրեց, որ այնուհետև պատվիրակությունը կմեկնի ԱՄՆ:

Կոմիտեի ղեկավարն ընդգծեց, որ CANDLE նախագծի իրագործումը հզոր ազդակ կլինի հայկական գիտության զարգացման համար: «Դա բեկումնային պահ կդառնա մի շարք խնդիրների լուծման գործում, մասնավորապես՝ նյութագիտության և դեղագործության ոլորտներում», - ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ միջազգային փորձագետները բարձր են գնահատում CANDLE-ի գիտական նշանակությունը:

«Նախագծի իրագործումը կունենա ոչ միայն գիտական, այլև քաղաքական նշանակություն, քանի որ դա կբարձրացնի Հայաստանի կարգավիճակն ու միջազգային վարկանիշը՝ տարածաշրջանում մղելով նրան առաջնային դիրքեր նորարար տեխնոլոգիաների գծով», - ավելացրեց Հարությունյանը:

CANDLE նախագիծը ճառագայթման աղբյուր է երրորդ սերնդի արագացնող-կուտակիչ համալիրի հիման վրա 2 մլրդ էլեկտրոնվոլտ էլեկտրոնների էներգիայով: Համալիրը թույլ է տալիս ալիքների երկարության լայն դիապազոնում՝ ուլտրամանուշակագույնից մինչև ռենտգեն, հզոր բացառիկ լուսային հոսքի ավելի քան 60 ալիք ունենալ: 
Ներկայումս աշխարհում գործում են լույսի ավելի քան 40 աղբյուրներ, որոնք հիմնականում տեղակայված են ԱՄՆ-ում, Արևմտյան Եվրոպայում և Ճապոնիայում: Մասնագետների գնահատմամբ՝ այս ճառագայթման օգտագործումից համաշխարհային տնտեսության տարեկան եկամուտը կազմում է շուրջ 750 միլիարդ դոլար:-0-