USD
384.03
EUR
443.29
RUB
4.795
GEL
142.29
2025 թ. օգոստոսի 8, ուրբաթ
եղանակը
Երևանում
+37

VIVACELL-MTS-Ի ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ԽՈՍԵԼ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ

04.08.2010, 17:58
ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ այսուհետ «Մեր մեջ» կորպորատիվ փաթեթի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է 4 սակագնային պլան, որոնցից յուրաքանչյուր կազմակերպություն կարող է ընտրել հաղորդակցման իր կարիքներին առավել համ
VIVACELL-MTS-Ի ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ԽՈՍԵԼ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ այսուհետ «Մեր մեջ» կորպորատիվ փաթեթի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է 4 սակագնային պլան, որոնցից յուրաքանչյուր կազմակերպություն կարող է ընտրել հաղորդակցման իր կարիքներին առավել համապատասխանը: Առաջարկվող բոլոր տարբերակներում խմբի ներսում կատարվող զանգերն անվճար են:

Ավելին, այժմ, «Մեր մեջ» փաթեթի բաժանորդները (բացառությամբ` «Մեր մեջ 3» սակագնային պլանի) կարող են նաև օգտվել ներառված ներցանցային խոսելաժամանակի փաթեթներից: Ի դեպ, միևնույն փաթեթի շրջանակներում յուրաքանչյուր բաժանորդ ինքն է իր համար ընտրում ներառված ներցանցային խոսելաժամանակի չափը:

Մանրամասն տեղեկություններ կարելի ստանալ` զանգահարելով 111 անվճար հեռախոսահամարին:

ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.76 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: --0--

 

Ներցանցային

խոսելաժամանակի փաթեթ (րոպե)

 

Փաթեթի ամսավճար

(դրամ)

200

2000

500

3000

750

4000

1000

5000