USD
384.03
EUR
443.29
RUB
4.795
GEL
142.29
2025 թ. օգոստոսի 8, ուրբաթ
եղանակը
Երևանում
+37

«ԱրմենՏելը» երկարացրել է Hi Line ծառայությանը միանալու ժամկետը

14.04.2010, 19:12
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline)  հայտարարում է լայնաշերտ ինտերնետ հասանելիության Hi Line ծառայությանը միանալու ակցիայի երկարաձգման մասին:
«ԱրմենՏելը» երկարացրել է Hi Line ծառայությանը միանալու ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline)  հայտարարում է լայնաշերտ ինտերնետ հասանելիության Hi Line ծառայությանը միանալու ակցիայի երկարաձգման մասին:

Ինչպես երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, մինչև 2010թ-ի մայիսի 15-ը ներկայացնելով միացման հայտ և կնքելով համապատասխան պայմանագիր` հաճախորդները կստանան անվճար ADSL մոդեմ, ինչպես նաև Hi Line ծառայության միացումը կիրականացվի անվճար:

«Հանդիսանալով Հայաստանում կապի խոշորագույն ինտեգրված օպերատոր` «ԱրմենՏելն» առաջինն էր, որ լայնաշերտ ինտերնետ-հասանելիությունը դարձրեց մասսայական: Մենք հետագայում նույնպես մտադիր ենք մնալ առաջատարի դիրքում` շարունակելով իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված են հասարակության ամենալայն շերտերի համար ինտերնետն առավել հասանելի դարձնելուն»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ակցիայի պայմանների համաձայն՝ միացումից հետո առաջին 12 ամսվա ընթացքում անսահմանափակ սակագնային փաթեթից օգտվող հաճախորդները կարող են անցում կատարել ավելի բարձր արագությամբ անսահմանափակ սակագնային փաթեթների: Եթե բաժանորդն օգտվում է մեգաբայթային սակագնային պլաներից, ապա նա կարող է անցնել դեպի անսահմանափակ սակագնային պլան կամ ավելի մեծ լիմիտով փաթեթ:

«Hi-Line» ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որը թույլ է տալիս սովորական հեռախոսագծով ապահովել ինտերնետ-հասանելիություն: «ԱրմենՏել» ՓԲԸ-ն տրամադրում է այս ծառայությունը 2007 թ-ից, իսկ 2009թ-ից այն հասանելի է ոչ միայն Երևանում այլև մարզերում: 2010 թվականի ապրիլի 12-ի դրությամբ մատուցվող ծառայության աշխարհագրությունն ընդգրկում է Հայաստանի  մարզերի 27 քաղաք: 

«ԱրմենՏել» ՓԲԸ (Beeline ապրանքանիշով) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի դուստր ձեռնարկությունը:--0--