USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

VivaCell-MTS-Ը ՖԻԼՄԵՐ ԵՎ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ ԴԻՏԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆՁԵՌՈՒՄ

28.01.2010, 20:47
VivaCell-MTS հայկական բջջային օպերատորը բաժանորդներին «Tesadaran» նոր հնարավորություն է ընձեռում «Բջջային հեռուստատեսություն» ծառայության շրջանակներում, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։
VivaCell-MTS-Ը ՖԻԼՄԵՐ ԵՎ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ ԴԻՏԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆՁԵՌՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS հայկական բջջային օպերատորը բաժանորդներին «Tesadaran» նոր հնարավորություն է ընձեռում «Բջջային հեռուստատեսություն» ծառայության շրջանակներում, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։

VivaCell-MTS ընկերությունը 2009 թվականի նոյեմբերի 12-ից Հայաստանում բջջային հեռուստատեսության ծառայություն է գործարկել 3G 15 հեռուստաալիք դիտելու հնարավորությամբ։ UMTS/HSPA տեխնոլոգիաների հաշվին բջջային հեռուստատեսության ծառայությունը հեռուսահաղորդումներ դիտելու հնարավորություն է տրամադրում, ինչպես սովորական հեռուստացույցով։

«Այժմ  ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են «Բջջային հեռուստատեսությամբ» դիտել ոչ միայն սիրած հեռուստահաղորդումներն իրական ժամանակում, այլ նաև` նախապես տեսագրված նյութեր` հոլովակներ, կինոնկարներ, մուլտֆիլմեր, թոք-շոուներ և շատ ավելին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տեսանյութերը դիտելու համար բջջայինից պետք է մուտք գործել tv.vivacell.am կամ tv.mts.am կայքը և «Տեսադարան» բաժնում գնել նախընտրած տեսանյութը:

Տեսանյութերը կարելի է դիտել գնման պահից սկսած 24 ժամվա ընթացքում: Միաժամանակ դրանք բաժանված են գնային երեք կատեգորիայի՝ սկսած 160 դրամից (ներառյալ ԱԱՀ) մեկ վիդեոյի դիմաց մինչև 300 դրամ։
Օն-լայն TV կամ «Բջջային հեռուստատեսություն» ծառայության միացման համար անհրաժեշտ է մուտք գործել tv.vivacell.am կամ tv.mts.am կայքը, որտեղ կարելի է ընտրել ցանկացած ալիք և հետևել հետաքրքրող հաղորդումներին և լուրերին։

VivaCell-MTS («Ղ-Տելեկոմ») Հայաստանում բջջային կապի առաջատար օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայությունների լայն շրջանակ։ Ընկերությունն աշխատում է Հայաստանի ողջ տարածքում, ունի GSM 900/1800 ստանդարտի համապատասխանության հավաստագիր՝ մինչև 2019թ.։
VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80% բաժնետերը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Բջջային հեռահամակարգեր» (МТС) ԲԲԸ-ն է, իսկ մնացած 20%-ը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային ընկերությանը։ --0