USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հունիսի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+30

VIVACELL-MTS-Ը ԹԵՍՏԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԳՈՐԾԱՐԿԵԼ

12.11.2009, 23:09
VivaCell-MTS ընկերությունը Հայաստանում բջջային հեռուստատեսության ծառայություններ է գործարկել թեստային ռեժիմով, հինգշաբթի լրագրողներին հայտնեց  ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
VIVACELL-MTS-Ը ԹԵՍՏԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԳՈՐԾԱՐԿԵԼ

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  VivaCell-MTS ընկերությունը Հայաստանում բջջային հեռուստատեսության ծառայություններ է գործարկել թեստային ռեժիմով, հինգշաբթի լրագրողներին հայտնեց  ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նրա խոսքերով, այսօրվանից և ամբողջ ամսվա ընթացքում VivaCell-MTS բջջային կապի բոլոր բաժանորդները 3G ցանցին միանալու միջոցով կարող են բջջային հեռուստատեսության հասանելիություն ստանալ։

«Ընկերության կողմից գործարկվող ծառայությունը նոր և նորարարական է հայկական շուկայի համար և թույլ է տալիս բաժանորդներին դիտել սիրած հեռուստաալիքները բջջային հեռախոսով»,- ասաց Յիրիկյանը։

Նա նշեց, որ տրամադրվող ծառայության սկզբնական փուլում հասանելի կլինի 12 հայկական ալիք, իսկ հետագայում նախատեսվում է ցանցի ընդլայնում, ինչը թույլ կտա ապահովել Հայաստանում բոլոր հասանելի հեռուստաալիքների հեռարձակումը։

Մասնավորապես, ներկայում բաժանորդները կարող են դիտել հետևյալ ալիքները՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, Հայկական երկրորդ ալիքը, «Արմենիա», «Երկիր Մեդիա», «Շանթ», «Հայ TV», TV5, ATV, «ArmNews», «Արարատ» և «Դար 21» ալիքները։

Ըստ նրա, օն-լայն TV կամ «Բջջային հեռուստատեսություն» ծառայությանը միանալու համար անհրաժեշտ է անցնել ընկերության Tv.mts.am կայքը, որտեղ կարելի է ընտրել ցանկացած ալիք և հետևել հետաքրքրող հաղորդումներին և լուրերին։
«Այսօրվանից մենք ոչ միայն գործարկում ենք ծառայությունը թեստային ռեժիմով, այլ նաև ակնկալում ենք, որ բաժանորդներ կարձագանքեն, ինչը թույլ կտա կատարելագործել ծառայությունը, ինչպես նաև հասկանալ հետաքրքրվածությունը և պահանջարկն այս շուկայում, ինչից հետո կմշակվեն համապատասխան սակագնային պլաններ»,- ասաց Յիրիկյանը։

ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի:
Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է:-0-