USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

«UNLIM Basic». անսահմանափակ ինտերնետ՝ 3500 դրամով

30.01.2025, 16:16
Viva-ի «UNLIM Basic» սակագնային պլանը բոլոր նրանց համար է, ովքեր ինտերնետը գերադասում են զանգերից
 «UNLIM Basic». անսահմանափակ ինտերնետ՝ 3500 դրամով

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/ԱՌԿԱ/․ Viva-ի «UNLIM Basic» սակագնային պլանը բոլոր նրանց համար է, ովքեր ինտերնետը գերադասում են զանգերից, հաղորդում է Viva ընկերության մամուլի ծառայությունը։

Աշխարհում կատարվող իրադարձություններին հետևելու, երաժշտություն ունկնդրելու, տարատեսակ տեսանյութեր դիտելու և տարբեր մեսենջերներով հաղորդակցվելու առումով համացանցն անգերազանցելի գործիք է՝ իր անսահմանափակ հնարավորություններով: Ժամանակակից աշխարհում ինտերնետն արդեն ոչ թե պարզապես կապի միջոց է, այլ կենսական անհրաժեշտություն։ Viva-ն հոգում է, որպեսզի ապահովի նաև այդ ամենից անկաշկանդ օգտվելու հնարավորություն:

Բաժանորդների նախասիրություններն ու կարիքներն ուսումնասիրելով՝ ընկերությունը շարունակաբար մշակում է լուծումներ, որոնք ապահովում են ազատ և անսահմանափակ կապ՝ ավելի հասանելի դարձնելով առցանց հաղորդակցումը, ինքնակրթությունը և ժամանցը։ Այսպես է մշակվել նաև «UNLIM Basic» սակագնային պլանը, որպեսզի բաժանորդներն այլևս չմտածեն ծախսվող ՄԲ-երի մասին և օգտվեն ինտերնետից առանց սահմանափակումների:

«Մեր բաժանորդներն օրեցօր ավելի քիչ են օգտվում ավանդական ձայնային ծառայություններից և նախընտրում են ինտերնետը՝ հաղորդակցության ու շփման համար։ Այս միտումը շարունակվում է արդեն մի քանի տարի, և մենք մշտապես արձագանքում ենք նմանատիպ փոփոխություններին՝ ներկայացնելով նորարար լուծումներ: Viva-ն առաջարկում է «Unlim Basic» սակագնային պլանը, որը նրանց համար է, ովքեր ինտերնետը գերադասում են զանգերից: Սա լավագույն ընտրությունն է նրանց համար, ովքեր կարևորում են հարմարավետ, հասանելի և ազատ հաղորդակցությունը թվային դարաշրջանում»,-ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«UNLIM Basic» սակագնային պլանը նախատեսված է առավելապես ինտերնետի միջոցով շփումը նախընտրող կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:

Սակագնային պլանը ներառում է՝

  • անսահմանափակ ինտերնետ
  •  200 րոպե խոսելաժամանակ՝ Viva-ի ցանցի ներսում, ՀՀ բոլոր օպերատորների, ՄՏՍ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի և Հնդկաստանի ցանցեր զանգերի համար, ինչպես նաև 300 SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր
  •   հիմնական րոպեների փաթեթը սպառելուց հետո 10 000 ներցանցային րոպե խոսելաժամանակ:

Սակագնային պլանի արժեքը 3500 դրամ է՝ կանխավճարային բաժանորդների դեպքում՝ 30 օրվա, իսկ հետվճարայինների՝օրացուցային 1 ամսվա համար:

Ինչպե՞ս ակտիվացնել «UNLIM Basic»-ը:

Կանխավճարային տարբերակն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *208*3500# հրահանգը, իսկ հետվճարայինը՝ «Արագ» ծառայությամբ (*198*3500#) կամ այցելելով Viva-ի սպասարկման կենտրոն։

«UNLIM Basic». ինտերնետը քո շուրջը