USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+23

«Ucom»–ը բաժանորդների շրջանում դեպի Եվրոպա ուղևորություն է խաղարկում

11.03.2013, 13:54
«Ucom» ընկեևրությունը կանանց միամսյակի առթիվ հայտարարարում  է լուսանկարչական մրցույթ, որի հաղթողը կնվաճի ուղեգիր 2 անձի համար. անմոռանալի ճամփորդություն Եվրոպայում լյուքս կարգի նավով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
 «Ucom»–ը բաժանորդների շրջանում դեպի Եվրոպա ուղևորություն է խաղարկում

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/.  «Ucom» ընկեևրությունը կանանց միամսյակի առթիվ հայտարարարում  է լուսանկարչական մրցույթ, որի հաղթողը կնվաճի ուղեգիր 2 անձի համար. անմոռանալի ճամփորդություն Եվրոպայում լյուքս կարգի նավով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Ստեղծեք գեղեցկություն» թեմայով մրցույթն անցկացվելու է 3 փուլով։Առաջին փուլում «Ucom» ընկերության բոլոր բաժանորդները մարտի 8-ից մինչև մարտի 27-ը կարող են ուղարկել իրենց ստեղծած լուսանկարները promo@ucom.am էլեկտոնային հասցեին: Լուսանկարները կտեղադրվեն «Ucom» ընկերության ֆեյսբուքյան էջում (http://www.facebook.com/UcomArmenia) և լավագույն 30 նկարները, որոնք արժանացել են ամենաշատ հավանությունների կանցնեն 2-րդ փուլ:  

Երկրորդ փուլում մարտի 28-ին և 29-ին պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի լուսանկարների լավագույն տասնյակը: Երրորդ փուլում լավագույն 10 լուսանկարները մարտի 30-ից մինչև ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածում կփակցվեն «Ucom» ընկերության սպասարկման սրահներում, որոնց օգտին կարելի է քվեարկել «Ucom» ընկերության հատուկ ID քարտերի միջոցով, որոնք կարելի է ստանալ ընկերության սպասարկման սրահներում: Նկարների օգտին հնարավոր է քվեարկել նաև առցանց՝ www.ucom.am կայքում:  

Հաղթող կճանաչվի 3-րդ փուլի քվեարկությունների արդյունքում ամենաշատ միավորներ ստացած մասնակիցը: Նախատեսված են մրցանակներ նաև երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրած մասնակիցների համար:

Մրցույթի արդյունքները կհայտարարվեն ապրիլի 9-ին:

«Ucom»-ը հիմնադրվել է 2007թ-ին: Ընկերությունը տրամադրում է ավանդական և գերժամանակակից որակյալ ծառայություններ Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում: Մեկ ընդհանուր մալուխով առաջարկում է հեռահաղորդակցության 3 բազմաֆունկցիոնալ ծառայություններ՝ ինտերնետ, IP հեռուստատեսություն և նոր սերնդի թվային հեռախոսակապ: --0--