USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 11, շաբաթ
եղանակը
Երևանում
+17

Նոր սերնդի BlackBerry սմարթֆոնները վաճառքի կհանվեն 2013 թվականի հունվարին

11.07.2012, 15:21
Research In Motion Ltd ընկերությունը ծրագրում է BlackBerry սմարթֆոնների զանգվածային գործարկում սկսել 2013 թվականի հունվարին, հաղորդում է tasstelekom.ru-ն՝ հղում անելով Bloomberg տեղեկատվական գործակալությանը:
Նոր սերնդի BlackBerry սմարթֆոնները վաճառքի կհանվեն 2013 թվականի հունվարին
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Research In Motion Ltd ընկերությունը ծրագրում է BlackBerry սմարթֆոնների զանգվածային գործարկում սկսել 2013 թվականի հունվարին, հաղորդում է tasstelekom.ru-ն՝ հղում անելով Bloomberg տեղեկատվական գործակալությանը:

«Իմ կանխատեսումներով՝ BlackBerry-ի օպերացիոն համակարգով սմարթֆոնները մի շարք երկրներում վաճառքի կհանվեն հունվարին,-հայտնել է RIM մարքեթինգի գծով տնօրեն Ֆրենկ Բոուլբենը բաժնետերերի տարեկան ժողովի ընթացքում,- վաճառքը կիրականացվի հինգ մայրցամաքում, թե հինգ երկրում, ես դեռ չգիտեմ»:

BlackBerry OS 10 նոր օպերացիոն համակարգի բազայի վրա աշխատող սմարթֆոնի առաջին օրինակը ներկայացվել էր BlackBerry World համաժողովի ժամանակ, որը կայացել էր մայիսին Օռլանդոյում: Այն ժամանակ նշվել էր, որ ապարատը տեխնիկապես կրկնում է BlackBerry Playbook պլանշետը:--0-