USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 11, շաբաթ
եղանակը
Երևանում
+17

Ամերիկացի պաշտոնյաները հրաժարվել են BlackBerry-ից` այն փոխարինելով iPhone-ով

22.11.2012, 14:57
, ԱՄՆ, BlackBerry, iPhone,
Ամերիկացի պաշտոնյաները հրաժարվել են BlackBerry-ից` այն փոխարինելով iPhone-ով
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ-ի Տրանսպորտային անվտանգության ազգային կոմիտեն (National Transportation Safety Board, NTSB) որոշում է կայացրել հրաժարվել կանադական Research In Motion ընկերության BlackBerry սմարթֆոններից՝ հօգուտ Apple iPhone-ի, գրում է  cnews.ru-ն՝ հղում անելով  Bloomberg գործակալությանը, որն էլ ներկայացնում է հրապարակած փաստաթուղթը:

Մոտ 400 աշխատակից ընդգրկող կոմիտեի փաստաթղթում ասվում է, որ նրանց անհրաժեշտ են «կապի արդյունավետ և հուսալի միջոցներ, որոնք կօգնեն հետևել կազմակերպության գլխավոր առաքելությանը՝ հետաքննությունների անցկացմանը, - և կապահովեն աշխատակիցների անվտանգությունը հեռավոր վայրերում»:

NTSB-ի մամուլի քարտուղարը հրաժարվել է հայտնել, թե ինչ խնդիրների են հանդիպում՝ BlackBerry սմարթֆոններից օգտվելիս: Նա նաև չի հայտնել, թե BlackBerry OS որ օպերացիոն համակարգով են աշխատում կոմիտեի աշխատակիցների սարքերը: -0