USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

ԼՂՀ հարկային պետական ծառայությունն էլեկտրոնային կառավարման է անցնում

13.07.2012, 17:47
ԼՂՀ հարկային պետական ծառայությունը անցում է կատարում էլեկտրոնային կառավարման, տեղեկացվում է գերատեսչության կայքում։
ԼՂՀ հարկային պետական ծառայությունն էլեկտրոնային կառավարման է անցնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ հարկային պետական ծառայությունը անցում է կատարում էլեկտրոնային կառավարման, տեղեկացվում է գերատեսչության կայքում։

Համակարգի հիմնական առավելությունները ներկայացվել են հուլիսի 11-ին հարկային պետական ծառայությունում կայացած շնորհանդեսի ժամանակ, որին  
ներկա էին ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը` կառույցի ղեկավար Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ, հարկային մարմնին կից գործող հասարակական-խորհրդակցական մարմնի անդամներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ծրագրի գործարկումը հնարավորություն կտա ավտոմատացնել հարկային մարմնի խոշոր գործառույթները, անցում կատարել թղթայինից դեպի համակարգչայնացված գործողությունների իրականցմանը, ապահովելով մարդկային ու ժամանակային ռեսուրսների զգալի տնտեսում և աշխատանքների արդյունավետության բարձրացում: Համակարգը շահեկան է նաև բիզնեսի համար:

Ծրագիրը շարունակվելու է կատարելագործվել և համալրվել հարկ վճարողներին մատուցվող նոր էլեկտրոնային ծառայություններով: Այն ապագայում հնարավորություն կընձեռի հարկ վճարողներին հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով, ցանկացած պահի դրությամբ ճշտել իրենց պարտավորությունների մեծությունները, արդյունքում նվազեցնելով հարկատու-հարկային մարմին շփումները:

Այս փուլում ծրագիրը պիլոտային կարգով գործարկվում է երկու տեսչություններում: 2012թ. ընթացքում դասընթացներ կկազմակերպվեն բոլոր հաշվառման մասնագետների հետ համակարգի յուրացման նպատակով, որպեսզի այն արհեստավարժ կիրառվի: -0-