USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Երևանում գործարկվել է «Գրական թերթի» առցանց տարբերակը

26.03.2013, 21:03
ՀՀ գրողների միության պաշտոնական թերթի` «Գրական թերթ»–ի(grakantert.am)  առցանց տարբերակի շնորհանդեսը տեղի ունեցավ երեքշաբթի Երևանում։
Երևանում գործարկվել է «Գրական թերթի» առցանց տարբերակը
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ գրողների միության պաշտոնական թերթի` «Գրական թերթ»–ի(grakantert.am)  առցանց տարբերակի շնորհանդեսը տեղի ունեցավ երեքշաբթի Երևանում։

«Ես շատ ուրախ եմ նշել, որ «Գրական թերթի» ընթերցողների թիվն աճում է տարեցտարի, և առցանց տարբերակի գործարկումից հետո այդ թիվն ավելի կաճի և կբարձրանա թերթի հեղինակությունը»,– ասաց ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը։

Թերթի էլեկտրոնային տարբերակը բաղկացած է վերջին երկու տարվա արխիվային նյութերից, ինչպես նաև եզակի լուսանկարների պատկերասրահից, որոնք ստեղծվել են թերթի գոյության 80 տարիների ընթացքում։

Ըստ Անանյանի, «Գրական թերթի» առցանց տարբերակի հայտնվելը չի անդրադառնա շաբաթաթերթի տպաքանակի (1000 օրինակ) և վաճառքի մակարդակի վրա։ Թերթի նյութերը կայքում կհայտնվեն միայն թերթի տպագրական տարբերակի թողարկումից մեկ շաբաթ անց։ Նա նշեց, որ հետագայում grakantert.am–ն էլեկտրոնային գրական պորտալ կդառնա։ –0–