Yandex-ը փետրվարի 29-ը փոխարինել է մարտի 0-ով
29.02.2012,
11:23
Yandex խոշորագույն ռուսական որոնողական համակարգը չորս տարին մեկ անգամ նշվող փետրվարի 29-ը փոխարինել է մարտի 0-ով՝ գլխավոր էջում տեղադրելով համապատասխան տարբերանշան:
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Yandex խոշորագույն ռուսական որոնողական համակարգը չորս տարին մեկ անգամ նշվող փետրվարի 29-ը փոխարինել է մարտի 0-ով՝ գլխավոր էջում տեղադրելով համապատասխան տարբերանշան:
Չորեքշաբթի ընկերության ավանդական տարբերանշանի փոխարեն Yandex-ի գլխավոր էջի վրա հայտնվել է «մարտի 0» բառակապակցությունը՝ «Ճանապարհ` գարնանը» գրառումով: Սակայն մկնիկը տարբերանշանի վրա պահելու դեպքում որոնողական համակարգն ամեն դեպքում կհիշեցնի այսօրվա ամսաթիվը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բացի անսովոր տարբերանշանից, ինտերնետի այցելուներին առաջարկվում է տեղադրել նաև գարնանային պաստառներ որոնողական համակարգի գլխավոր էջում:
Ամսաթվերը, որոնց կապակցությամբ Yandex-ն ինչ-որ յուրահատուկ բան է անում (տարբերանշան կամ հատուկ նախագիծ), ընտրվում են լսարանին հետաքրքրող և նշանակալի ամսաթվերի շարքից: Սովորաբար դրանք տոներ կամ մշակույթի գործիչների հոբելյաններ են: Yandex-ը նման կերպով է նշել նաև Ժյուլ Վեռնի, Անտոնիո Վիվալդիի, Յան Ֆլեմինգի, Ավգուստ Ֆերդինանդի, Անտուան դե Սենտ-Էկզյուպերիի, Ասթրիդ Լինդգրենի և այլոց հոբելյանները: -0-