USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Yahoo–ն փակում է Google և Facebook աքաունթների միջոցով ծառայությունների հասանելիությունը

05.03.2014, 14:43
Yahoo ինտերնետային ընկերությանը պատկանող ծառայությունների օգտատերերը չեն կարող օգտվել այդ ծառայություններից Google և Facebook աքաունթների միջոցով, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը` հղում անելով ընկերության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությանը։
Yahoo–ն փակում է Google և Facebook աքաունթների միջոցով ծառայությունների հասանելիությունը

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Yahoo ինտերնետային ընկերությանը պատկանող ծառայությունների օգտատերերը չեն կարող օգտվել այդ ծառայություններից Google և Facebook աքաունթների միջոցով, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը` հղում անելով ընկերության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությանը։

Նոր համակարգը կպահանջի օգտատերերից Yahoo ID գրանցել ինտերնետ հսկային պատկանող ծառայություններից օգտվելու համար։ Ընկերությունն աստիճանաբար է փոխելու իր կայքերը օգտատերերի նույնականացման նոր համակարգին, իսկ առաջին ծառայությունը, որտեղ կանջատվեն Google և Facebook աքաութները, կդառնա Sports Tourney Pick’Em–ը, որը նվիրված է քոլեջների թիմերի բասկետբոլի մրցաշարին։ Մյուս ծառայություններում նույնականացման նոր համակարգի ներդրման ժամկետները դեռ չեն նշվում, չնայած Yahoo–ի ներկայացուցիչը հաստատել է Ռոյթեր գործակալությանը, որ փոփոխության կենթարկվեն ընկերության բոլոր ռեսուրսները, հաղորդում է digit.ru–ն։

Ինչպես հաղորդում է digit.ru–ն, ընկերության գլխավոր տնօրեն Մարիսա Մայերն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է Yahoo –ի առցանց ռեսուրսները, առաջին հերթին Yahoo Mail–ը, ինչպես նաև մարզական և ֆինանսական ծառայությունները դարձնել ավելի հարմարավետ և ինտերակտիվ։ Ըստ ընկերության հայտարարության` կայքերի հասանելիության համակարգի փոփոխությունը կօգնի ապահովել օգտատերերի նկատմամբ ավելի անհատական մոտեցում։–0–