USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-4

WiFi համակարգը հասանելի է արդեն 123 ավտոբուսում

23.10.2012, 10:26
Քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում 123 ավտոբուսներ, մետրոյի 10 կայարաններ և 7 այգիներ ու պուրակներ արդեն ապահովված են WiFi համակարգով, տեղեկացնու են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
WiFi համակարգը հասանելի է արդեն 123 ավտոբուսում
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում 123 ավտոբուսներ, մետրոյի 10 կայարաններ և 7 այգիներ ու պուրակներ արդեն ապահովված են WiFi համակարգով, տեղեկացնու են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգի տեղադրման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ արդեն  ներկրվել են GPS համակարգերը, և առաջիկայում մայրաքաղաքի կանգառասրահներում կսկսվի առաջին փորձնական էլեկտրոնային չվացուցակների տեղադրումը:

«Օրանժ Արմենիա» բջջային կապի ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2011 թվականի հունիսից նախաձեռնել է փորձնական մի ծրագիր, որի համաձայն հասարակական տրանսպորտում Wi-Fi համակարգ է տեղադրվում:--0-