Ուկրաինայի հայերի միությունը նոր կայք է գործարկել
20.02.2012,
10:58
Փետրվարի 17-ին Կիևում տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության նոր կայքի (http://sau.net.ua); շնորհանդեսը:
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 17-ին Կիևում տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության նոր կայքի (http://sau.net.ua) շնորհանդեսը:
«Կայքում ներկայացված կլինի տեղեկություններ «Ուկրաինայի հայերի միություն» հասարակական կազմակերպությունների ասոցիացիայի գործունեության, երիտասարդ կազմակերպությունների միջոցառումների մասին և Ուկրաինայի հայկական բոլոր համայնքների նորությունները», - հայտարարել է ՈւՀՄ-ի գործադիր տնօրեն Աշոտ Մարությանը, հաղորդում է analitika.at.ua կայքը:
Նախորդ տարվա դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել «Ուկրաինայի հայերի միություն» հասարակական կազմակերպությունների ասոցիացիայի ամենամյա համաժողովը, որին մասնակցել է ավելի քան 40 պատվիրակ Ուկրաինայի բոլոր մարզերից:
Համաժողովի ժամանակ Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսի ղեկավար Աշոտ Ավանեսյանն ու Ուկրաինայի հայ երիտասարդության ասոցիացիայի ղեկավար Դավիթ Մկրտչյանը հայտարարեցին, որ իրենց գլխավորած կազմակերպությունները ընդգրկվում են Ուկրաինայի հայերի միության կազմում: -0-