Վատիկանում կոնկլավի ժամանակ «կխլացնեն» հեռախոսներն ու համացանցը
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Վատիկաների անվտանգության ծառայությունը բջջային և ինտերնետ կապի «խլացման» սարքեր է տեղադրել Հռոմի պապի ընտրության առաջիկա կոնկլավի ժամանակահատվածում, գրում է digit.ru–ն` հղում անելով NBC News հեռուստաալիքին։
Տեխնիկական հատուկ սարքերը տեղադրվել են, որպեսզի քվեարկությանը մասնակցող 115 կարդինալներից ոչ մեկը չկարողանա հեռախոսով կամ սոցցանցերով արտաքին աշխարհի հետ կապ հաստատել։ Բջջային կապի և ինտերնետի «խլացուցիչները» տեղադրվել են Սիքստինյան կապելայի շենքում և Սանտա Մարիա բնակելի համալիրում, որտեղ իջևանել են կարդինալները։ Բացի այդ, կապի խլացուցիչները թույլ չեն տալիս կարդինալներին կամ Վատիկանի որևէ աշխատողի, ներառյալ սպասարկող անձնակազմին, միկրոֆոններ տեղադրել տեղեկություն ստանալու համար։ Արգելքը խախտողին, անկախ կարգավիճակից, կհեռացնեն եկեղեցուց, նշում է հեռուստաալիքը։
ԱՄՆ կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովի ԶԼՄ–ների հետ կապերի տնօրեն Մերի Էն Ուոլշը կարծում է, որ «էլեկտրոնային դարում մտավախություն կա, որ կարդինալներից մեկը կարող է օգտվել iPad–ից կամ Twitter–ից կոնկլավի ընթացքում»։ -0-