USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Վարակը Facebook–ի միջոցով տարածվում է ժամում 40 հազար գրոհ արագությամբ

28.08.2013, 19:50
Facebook  սոցիալական ցանցում վնասաբեր ծրագիր է տարածվում ընկերների անունից ուղարկված տեսանյութի տեսքով։ Ծրագիրը տարածվում է ժամում 40 հազար գրոհ արագությամբ, հաղորդում է digit.ru–ն` հղում անելով The New York Times պարբերականին։
Վարակը Facebook–ի միջոցով տարածվում է ժամում 40 հազար գրոհ արագությամբ
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Facebook  սոցիալական ցանցում վնասաբեր ծրագիր է տարածվում ընկերների անունից ուղարկված տեսանյութի տեսքով։ Ծրագիրը տարածվում է ժամում 40 հազար գրոհ արագությամբ, հաղորդում է digit.ru–ն` հղում անելով The New York Times պարբերականին։

Ինչպես պարզել են անվտանգության իտալացի փորձագետները, օգտատերը Facebook–ի հղում է ստանում, որտեղ նա իբր նշված է իր ընկերների կողմից, էլեկտրոնային փոստի նամակում կամ սոցիալական ցանցի անձնական հաղորդագրության մեջ։ Մուտք գործելով Facebook և անցնելով հղումով` տեսանյութը դիտելու համար, օգտատերը հայտնվում է այն էջում, որտեղ նրան առաջարկում են ընդլայնում կամ փլագին (ծրագրային մոդուլ, որը նախատեսված է ծրագրի հնարավորությունների ընդլայնելու համար) սահմանել իր բրաուզերի համար, որպեսզի նա կարողանա դիտել տեսանյութը։

Երբ օգտատերը ներբեռնում է փլագինը, ցանցահենները ստանում են օգտատերի բրաուզերում պահպանվող բոլոր տվյալների, այդ թվում սոցիալական ցանցերի և էլեկտրոնային փոստի գաղտնաբառերի հասանելիություն։

Ըստ փորձագետ Դե Միքելի (De Micheli), վնասակար ծրագրային ապահովման արագությունը կազմում է ժամում մոտ 40 հազար գրոհ և արդեն տուժել է Google Chrome  բրաուզերի ավելի քան 800 հազար օգտատեր։ Ընդ որում` վնասակար ծրագիրն արգելափակում է բրաուզերի կարգավորումների հասանելիությունը, այդ պատճառով օգտատերը չի կարող արագ ջնջել այն, ինչպես նաև արգելափակում է հակավիրուսներ տրամադրող կայքերի հասանելիությունը։

Ըստ պարբերականի հաղորդագրության, Google ընկերությունն արգելափակել է բրաուզերի ընդլայնման գործողությունը, իսկ Facebook–ը պաշտպանում է վնասակար ծրագրային ապահովման հղումները, քանի որ երկու ընկերոյթյուններն էլ տեղյակ են կատարվածից։ –0–