Uсom ընկերությունն ավելացրել է ինտերնետի արագությունը
12.11.2013,
15:44
Uсom ընկերություն ն ավելացրել է ինտերնետի արագությունները Հայաստանի բաժանորդների համար, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Uсom ընկերություն ն ավելացրել է ինտերնետի արագությունները Հայաստանի բաժանորդների համար, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
«Հաշվի առնելով ընկերության բաժանորդների օրեցօր աճող պահանջները` ընկերությունը բարձրացնում է ինտերնետային ծառայության ինտերնետային արագությունները»,– նշում են ընկերությունից։
Մասնավորապես Unet Starter սակագնային պլանի շրջանակում, որի դիմաց բաժանորդըն ամսական 8 հազար դրամ է վճարում, ինտերնետի արագությունը բարձրացվել է մինչև 12 ՄԲ` նախկինում գործող 8 ՄԲ–ի փոխարեն, 12 հազար դրամի դիմաց տրամադրվող ТП Unet Basic–ը` մինչև 15 ՄԲ` նախկինում գործող 12 ՄԲ–ի փոխարեն, 15 հազար դրամի դիմաց տրամադրվող Unet Ultra–ն` 22 ՄԲ (նախկինում 15 ՄԲ)։
Ընկերությունը նաև նորացրել է երեքը մեկում փաթեթների շրջանակում տրամադրվող ինտերնետի արագությունները, մասնավորապես 15 հազար դրամի դիմաց տրամադրվող Triple Play Classic փաթեթի ինտերնետի արագությունը կբարձրանա մինչև 20 ՄԲ` ներկա 15 ՄԲ–ի փոխարեն, 18 հազար դրամի դիմաց տրամադրվող Triple Play Rock–ը` 25 ՄԲ (նախկինում 18 ՄԲ), իսկ 24 հազար դրամի դիմաց տրամադրվող Triple Play Jazz–ը` 35 ՄԲ (նախկինում 24 ՄԲ)։
Արագությունների բարձրացումը վերաբերում է ինչպես նոր բաժանորդագրվող, այնպես էլ առկա ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդներին:
Ucom (Universal Communications, ունիվերսալ կապ) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին, այն տրամադրում է հեռահաղորդակցական ծառայություններ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծեց լայնաշերտ ինտերնետ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետի, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ ($1 – 405,43 դրամ է)։ –0—